ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որ դեպքերում են հարբուխի ախտանշանները հուշում շատ ավելի վտանգավոր խնդրի մասին

ՖՈՏՈ

Հարբուխը (մրսածություն) ամենատարածված վիրուսային հիվանդություններից մեկն է, որը շատ հաճախ սեզոնային բնույթ է կրում։ Սովորաբար այս հիվանդությունը տևում է մեկ շաբաթ կամ առավելագույնը տասը օր՝ դրսևորվելով ոչ շատ վտանգավոր ախտանշաններով, սակայն երբեմն այդ ախտանշանները կարող են պայմանավորված լինել ոչ թե հասարակ մրսածությամբ, այլ շատ ավելի լուրջ հիվանդություններով, որոնք անուշադրության մատնելը կարող է շատ վտանգավոր լինել։

Մասնագետները նշել են, թե որ դեպքերում են հարբուխի ախտանշանները հուշում շատ ավելի լուրջ հիվանդությունների մասին։

Արտահայտված ախտանշաններ, որոնք պահպանվում են ավելի քան չորս օր

Հարբուխի դեպքում առավել տհաճ ախտանշանները պահպանվում են առավելագույնը 3-4 օր, որից հետո սկսում են մեղմվել։ Եթե կոկորդի ցավը, քթի փակվածությունն ու մյուս տհաճ ախտանշանները պահպանվում են ավելի երկար, ապա մեծ է հավանականությունը, որ խնդիրը պայմանավորված է գրիպով։ Նման դեպքերում շատերը ենթադրում են, որ մրսածությունը վերածվել է գրիպի, սակայն մասնագետները նշում են, որ այս հիվանդությունը ոչ մի կերպ չի կարող փոխակերպվել գրիպի։ Բանն այն է, որ մրսածության համար պատասխանատու է վիրուսների ավելի քան 200 տեսակ, մինչդեռ գրիպի հարուցիչ հենց գրիպի վիրուսներն են, որոնք շատ ավելի լուրջ բարդությունների պատճառ կարող են դառնալ։

Կրկնվող ախտանշաններ

Եթե մրսածության ախտանշանները մեղմվում են, իսկ որոշ ժամանակ անց կրկին վերադառնում, ապա հարկավոր է բուժզննում անցնել։ Բանն այն է, որ այս ախտանշանների պարբերաբար կրկնությունը կարող է պայմանավորված լինել տարբեր խնդիրներով, այս թվում՝ ալերգիաներով, աուտոիմունային հիվանդություններով ու անգամ քաղցկեղով։

Մարմնի բարձր ջերմաստիճան

Հարբուխը սովորաբար ուղեկցվում է ոչ շատ բարձր ջերմությամբ ու տենդով, ուստի բարձ ջերությունը կարող է հուշել ավելի լուրջ խնդրի, այդ թվում՝ կորոնավիրուսային վարակի մասին։ Բարձր ջերմության դեպքում հարկավոր է շատ զգոն լինել ու ժամանակին դիմել բժշկին։

Սուբֆեբրիլ ջերմություն 

Մրսածության դեպքում առաջին մեկ կամ երկու օրվա ընթացքում կարող է նկատվել մարմնի ջերմաստիճանի չնչին բարձրացում, որը սովորաբար անցնում է առան որևէ միջամտության։ Եթե սուբֆեբրիլ ջերմությունը պահպանվում է մի քանի օր շարունակ, ապա խնդիրը կարող է պայմանավորված լինել շատ ավելի լուրջ հիվանդությամբ։ Օրինակ՝ կայուն ոչ շատ բարձր ջերմությունը, որը չունի որևէ պատճառ, համարվում է լեյկոզի հիմնական ախտանշաններից մեկը, ուստի հարկավոր է զգոն լինել։

Ստամոքսի հետ կապված խնդիրներ

Սրտխառնոցը, փսխումն ու փորլուծությունը սովորաբար բնորոշ չեն լինում հարբուխին և դրանց առկայությունը հուշում է այլ հիվանդության մասին։ Նման ախտանշաններով կարող են դրսևորվել թռչնի գրիպը, որովայնային տիֆը, գաստրոէնտերիտը և այլ վտանգավոր հիվանդությունները, ուստի հարկավոր է զգոն լինել։

Ուժգին գլխացավ

Եթե հարբուխի ախտանշաններն ուղեկցվում են գլխացավով, ապա հարկավոր է բուժզննում անցնել, քանի որ նման ցավը կարող պայմանավորված լինել առողջական լուրջ խնդիրներով։ Օրինակ` պարանոցի շարժումների կաշկանդվածությամբ ու տենդով ուղեկցվող գլխացավը կարող է հուշել մենինգիտի մասին, ինչը շատ վտանգավոր խնդրի է, մինչդեռ աչքերի ու քթի շուրջը ճնշման զգացողությամբ ուղեկցվող գլխացավը հաճախ պայմանավորված է լինում քթի խոռոչների ախտահարմամբ։

Կրծքավանդակի ցավեր ու շնչառության հետ կապված խնդիրներ

Հազը մրսածության ժամանակ հաճախ հանդիպող ախտանշաններից մեկն է, սակայն մշտական հազը, որն ուղեկցվում է հևոցով, աղմկոտ շնչառությամբ, խռպոտությամբ ու կրծքավանդակի ցավով կարող է պայմանավորված լինել բրոնխաբորբով կամ թոքաբորբով, ուստի նման ախտանշանի առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին։

Մարմնի ցավեր

Հասարակ մրսածությունը որպես կանոն չի դրսևորվում մարմնի ցավով, ուստի նման ախտանշանը հուշում է ավելի լուրջ խնդիրների մասին։ Մկանների ու հոդերի ցավը կարող է պայմանավորված լինել գրիպով, կորոնավիրուսային վարակով կամ որևէ այլ վարակիչ հիվանդությամբ, ուստի հարկավոր է զգոն լինել։ Հատկապես վտանգավոր է հոգնածությամբ ու դողով ուղեկցվող ցավը, որը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular