ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասնագետները նշել են՝ որ արտասովոր ախտանշանն է հուշում սրտի նոպայի բարձր հավանականության մասին

ՖՈՏՈ

Սրտամկանի ինֆարկտը սովորաբար ասոցացվում է հևոցի, կրծքավանդակի հատվածի ցավերի ու անբացատրելի տագնապի հետ, քանի որ հենց այս ախտանշաններն են նախազգուշացնում նման վտանգավոր խնդրի բարձր հավանականության մասին, սակայն մասնագետները նշում են, որ սրտի նոպայի մասին կարող են նախազգուշացնել նաև որոշ արտասովոր ախտանշաններ, որոնք նույնպես չի կարելի անտեսել։ Նման ախտանշանների շարքին են դասվում ենթամաշկային արտասովոր նորագոյացությունները, որոնք մարդիկ հաճախ են անուշադրության մատնում։

Ինչպես նշում են Ֆլորիդայի մաշկաբանության ու մաշկի քաղցկեղի կենտրոնի մասնագետները, խոսքն Օսլերի հանգույցների մասին է, որոնք համարվում են երկարատև ինֆեկցիոն էնդոկարդիտի ախտանշաններից մեկը։ Այս հանգույցներն ունենում են կարմրավուն կամ մանուշակագույն երանգ ու լինում են ոլոռի չափ։ Առավել հաճախ դրանք առաջանում են ափերին ու մատներին և ուղեկցվում են բավական ցավոտ զգացողություններով։ Հանգույցները կարող են պահպանվել ինչպես մի քանի ժամ, այնպես էլ մի քանի օր, ուստի անգամ կարճ ժամանակով նման ախտանշան նկատելու դեպքում հարկավոր է դիմել բժշկին։

Սրտաբանների խոսքով՝ Օսլերի հանգույցները հուշում են ինֆեկցիոն էնդոկարդիտի մասին, իսկ սա բորբոքային գործընթաց է, որը բարձրացնում է սրտանոթային համակարգի մի շարք հիվանդությունների, այդ թվում նաև սրտի նոպայի հավանականությունը։ Այնուամենայնիվ մասնագետները նշում են, որ այս ախտանշանին ժամանակին ուշադրություն դարձնելու և բորբոքումը հնարավորինս շուտ բուժելու դեպքում կարելի է կանխել սրտամկանի ինֆարկտը։ Նրանց խոսքով՝ շատ հաճախ Օսլերի հանգույցների առաջացումը պայմանավորված է լինում օրգանիզմի ինունաբանական ռեակցիայով։

Միևնույն ժամանակ մասնագետները հիշեցնում են, որ սրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում են մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառը, իսկ դրանց կանխարգելման լավագույն միջոցը ճիշտ ու բալանսավորված սննդակարգն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular