ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս կանխարգելել վարիկոզը

ՖՈՏՈ

Վարիկոզն իրենից ներկայացնում է ոչ միայն աստղիկների տեսքով արյունատար անոթներ, այլև հիվանդություն, որը կարող է հանգեցնել ծանր հետևանքների: Բժիշկները վստահեցնում են, որ ավելի լավ է վարիկոզը կանխել, քան հետո երկար բուժել: «Комсомольская правда»-ի “Профилактика варикоза на ногах” հոդվածում լրագրող Յանա Բազեկինան և անոթային վիրաբույժ Դենիս Իբրահիմովը կանանց և տղամարդկանց համար ներկայացրել են վարիկոզի կանխարգելման ամենաարդյունավետ մեթոդները:

Ոտնաթաթերի մերսում

Վարիկոզի կանխարգելման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը ոտնաթաթերի մերսումն է: Այսպիսի մերսումն արդյունավետ է, հատկապես՝ հղիության շրջանում, երբ ծանր կշռի և այտուցների պատճառով ոտքերի երակները ենթարկվում են տևական ծանրաբեռնվածության: Մերսման շնորհիվ ոտքերում առաջանում է թեթևության և հանգստության զգացողություն:

Ոտնաթաթերի ճիշտ մերսման համար՝

  • Քնելուց 30-40 րոպե առաջ ոտքերի վաննա ընդունեք: Տաք ջրին ավելացրեք ծովի աղ և մի քանի կաթիլ Ձեր սիրած եթերայուղը կամ որևէ բուսական թուրմ,
  • Հարմարավետ նստեք ամուր մակերեսի վրա,
  • Սկսեք տրորել մատների շրջանը՝ շարժվելով դեպի կրունկը: Սակայն, շատ մի՛ սեղմեք. Մերսումը չպետք է առաջացնի անհարմարության զգացում կամ ցավ,
  • Հատուկ ուշադրություն դարձրեք ոտքերի մատներին. Սկսեք թեթև շոյանքներով և ավարտեք նուրբ ոլորումներով:

Անոթային վիրաբույժ Իբրահիմովը նշել է, որ ոտնաթաթերը պետք է մերսել մոտ 15-20 րոպե: Մերսումն ամեն երեկո անելու դեպքում՝ շուտով կնկատեք, որ ոտքերում առաջացել է թեթևություն, լարվածությունն անցել է: Դա կարող է բարելավել Ձեր ինքնազգացողությունը:

Սննդակարգում ներառեք հնարավորինս շատ միրգ և բանջարեղեն

Ճարպային բարձր կալորիականությամբ սննդի գերակայությունը հանգեցնում է ոչ միայն ավելորդ քաշի, այլև արյունատար անոթների հետ կապված խնդիրների: Ուստի, եթե չեք ցանկանում ձեռք բերել վարիկոզ կամ անոթային այլ հիվանդություններ, սննդակարգի անառողջ սնունդը փոխարինեք թարմ բանջարեղենով և մրգերով: Վերջիններս պարունակում են ֆլավոնոյիդներ, որոնք ամրացնում են արյունատար անոթների պատերը, կանխում բորբոքումները և բարելավում արյան շրջանառությունը:

Բժիշկ Իբրոհիմովը խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ կանաչ բանջարեղենին՝ սոխ, բրոկկոլի, սպանախ, կաղամբ: Բուլղարական պղպեղը նույնպես նպաստում է արյունատար անոթների պատերի ամրացմանը: Մրգերից նա առանձնացնում է ցիտրուսայինները՝ նարինջ, մանդարին, գրեյպֆրուտ, կիտրոն, պոմելո, ինչպես նաև կանաչ խնձոր ու խաղող:

Զբաղվեք բուժական ֆիզկուլտուրայով

Բժիշկը խորհուրդ է տալիս կատարել հետևյալ վարժությունները՝

  • Սկզբում ոտնաթաթերը հերթով 15 անգամ պտտեք նախ աջ, ապա ձախ (կամ հակառակը) ուղղությամբ:
  • Կանգնեք աջ ոտքի վրա, ձախ ոտքը ծնկի մասից ծալեք, և մատների վրա բարձրանալով՝ ձգեք ոտնաթաթը: Այս դիրքում մնացեք 5-10 վրկ, որից հետո կրկնեք նույնը՝ փոխելով ոտքերի դիրքերը: Վարժությունը պետք է կրկնել (յուրաքանչյուր ոտքի համար) 15 անգամ:
  • Կանգնեք ոտքերի մատների վրա և սահուն իջեք: Վարժությունը կրկնեք 20 անգամ:
  • Կանգնեք կրունկների վրա և սահուն իջեք: Կրկնեք 15 անգամ:
  • Ճոճվեք ոտնաթաթերի վրա՝ կրունկներից դեպի մատները և հակառակը: Կրկնեք 15 անգամ:
  • Ուսերի մակարդակով՝ ձեռքերով հենվեք պատին, բարձրացեք ոտքերի մատներին, ապա իջեք կրունկների վրա: Վարժությունը կրկնեք 15 անգամ:
  • Նստեք անկողնու վրա, հերթով բարձրացեք ձախ, ապա աջ ոտքերի ծայրին, ապա կրունկներն իջեցրեք հատակին: Սա կրկնեք 15 անգամ:

Զբաղվեք լողով

Լողալիս մարմինը գտնվում է հորիզոնական դիրքում, որի ժամանակ արյունը չի կուտակվում ոտքերում, ավելին՝ արյան շրջանառությունը լավանում է: Լողի ընթացքում ջուրն իջեցնում է ճնշումը, թուլացնում մկանները և նպաստում այտուցների վերացմանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular