ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարկային արձակուրդի մասին․ պարզաբանում է ԿԲ նախագահը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բանկերն իրենց նախաձեռնությամբ համավարակի ժամանակ իրենց հաճախորդներին տրամադրել են վարկային արձակուրդ։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն՝ ընդգծելով, որ բանկերը դա արել են սեփական նախաձեռնությամբ։ Ինչ վերաբերում է վարկային արձակուրդների հետ կապված խնդրի լուծմանն, ապա Գալստյանն ասել է, որ նախ պետք է հասկանալ, թե ինչ ասել է վարկային արձակուրդ․ «Վարկային արձակուրդի դեպքում բանկը, շարունակելով կատարել իր ավանդատուների նկատմամբ իր պարտավորությունները, որը բանկի բալանսի մի կողմն է, մյուս կողմի հետ համաձայնության է գալիս վճարումները հետաձգելու մասով։ Բնականոն գործունեության դեպքում վարկառուները կատարում են իրենց վճարումները, որից բանկը վճարում է իր ավանդատուների նկատմամբ ունեցած իր պարտավորությունները։ Բանկը, երբ տալիս է վարկային արձակուրդ, նշանակում է՝ պետք է ունենա հավելյան միջոցներ իր ավանդատուների նկատմամբ պարտավորությունները մարելու համար։ Հենց այստեղ է, որ ԿԲ-ն հայտարարել է՝ բանկերին տրամադրում է իրացվելիություն։ Սա նշանակում է, որ բանկը կարող է դիմել ԿԲ-ին և ստանալ իրացվելիություն, բայց այդ իրացվելիությունն ունի գին՝ այսինքն երբ վարկը չի մարվում, բանկին անհրաժեշտ են լինում ֆինանսական միջոցներ, ինքն այդ միջոցներն ինչ-որ կերպով հայթհայթում է, դրա դիմաց վճարում է որոշակի գին, բանկերի ծախսատարությունն այդ առումով գնում է վեր»։ Գալստյանը նշել է՝ երբ հարցը վերաբերում է նոր վարկային արձակուրդին, պետք է հասկանալ՝ կարո՞ղ են բանկերն անընդհատ կրել ծախսեր՝ չակնկալելով եկամուտներ՝ ընդգծելով, որ դա արկածախնդրության է նման, չեն կարող խաթարել կանոնակարգվածությունը։ Մոտավորապես 550 ֆիզիկական անձի վարկեր վերանայվել են, տրվել են արձակուրդներ, նույն բանակցությունները տեղի են ունեցել մոտ 17 հազար իրավաբանական անձի հետ: Վերջինս նշել է, որ ընդհանուրն 1,3 տրիլիոն ՀՀ դրամի վարկային պարտավորություններ հետաձգվել են, բանկային համակարգ չի մտել մոտ 100 միլիարդ դրամ, որը պետք է մտներ․ «Եթե այս պրոցեսը լինի շարունակական, խնդիր կլինի, բանկային համակարգը չի կարող միայնակ դիմակայել»։ Բողոքողների մասով Գալստյանը հայտարարել է, որ բողոքողների մի մասը մարդիկ են, ովքեր վարկեր են վերցրել այլ պայմաններով, բայց հետո պարզվել է, որ փաստացի այլ պայմաններով է տրամադրել այն։ Գալստյանի խոսքերով, նման դեպքերում պետք է հարցը լուծել հենց ֆինանսական ինստիտուտի հետ, եթե չի ստացվում, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի հետ, եթե այդպես էլ չի ստացվում, կարող են դիմել ԿԲ-ին։ Սակայն, հիմնականում բողոքում են մարդիկ, ովքեր գիտակցված գնացել են բարձր տոկոսադրույքով վարկեր են վերցրել, հետո չեն կարողացել մարել, այդ դեպքում ԿԲ-ն որևէ գործառույթ չունի։ Հայաստանում արտակարգ դրության պայմաններում Կենտրոնական բանկի հորդորով` առևտրային բանկերը վարկերի հարցում  պետք է ցուցաբերեն անհատական մոտեցում:   

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular