ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազատ ստեղծագործողների ինքնանույնականացման քայլերը սկսված են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարզվում է` Հայաստանում ազատ ստեղծագործողների համար գործունեություն ծավալելն ու ազատորեն ինքնադրսևորվելը բավական բարդությունների է առնչվում: Խնդիրները շատ են, սակայն դրանց լուծմանն ուղղված պետական ինստիտուտների կողմից իրականացվող քայլեր՝ չկան: Ուստի, հասունացել է դրանց մասին ոչ միայն բարձրաձայնելու, այլև ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրելու և գտնելու ժամանակը:

«Մուզանավ» հասարակական կազմակերպության համահիմնադիր Լիլիթ Բլեյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ «Ինքնանույնականացում - 2020» ազատ ստեղծագործողների համաժողով կազմակերպելու գաղափարը հասունացել է համավարակի ժամանակաշրջանում անկախ ստեղծագործողների կենսական կարիքները հոգալու հնարավորությունից զրկված լինելու և իրենց խնդիրների հետ միայնակ մնալու պատճառով:

«Պետությունը փակեց բազմաթիվ դռներ` չբացելով անկախ ստեղծագործողների համար որևէ դուռ: Կազմակերպությունը մենք գրանցել էինք մինչև երկրում կարանտինային ռեժիմ հայտարարելը, և դադարի այս ընթացքը ցույց տվեց, որ ճիշտ ժամանակն է մեր խնդիրների մասին բարձրաձայնելու համար, քանի որ տարիներ շարունակ թեև տարբեր առիթներով փոքրիկ շրջանակներում դրանք քննարկել ենք, բայց որևէ քայլ չենք ձեռնարկել: Եվ հիմա եկել է այդ խնդիրները հնարավորինս համակարգված կերպով ներկայացնելու և լուծումներ գտնելու ժամանակը»,- ասաց Լ. Բլեյանը:

Քննարկումներին մասնակցած մշակույթի ամենատարբեր ոլորտների ազատ ստեղծագործողները հանգել են այն եզրակացության, որ առկա խնդիրների լուծման ամենակարճ ու հեշտ ճանապարհը կուսակված ասելիքը համագործակցային միջավայրում քննարկելն ու դրանց լուծումներն առաջարկելը կարող է լինել:

«Ասելիքը պետք է գործ դառնա: Մենք երկար սպասել ենք, որ պետությունն այն նախաձեռնի, սակայն համավարակը եկավ ապացուցելու, որ սպասելն անիմաստ է, քանի որ ամեն ինչ շարունակում է ընթանալ իներցիայի ուժով: Մենք ուզում ենք հստակ քայլերի շարք առաջարկել, որոնք, գոնե մեր համոզմամբ, կհանգեցնեն փոփոխությունների: Նոր հեծանիվ չենք հորինելու, ուսումնասիրել ենք ոչ միայն միջազգային փորձը, այլև Հայաստանի հնարավորություններին ադապտացնելու հնարավորությունները: Այդ է պատճառը, որ ասելիք ունեցող բոլոր մարդկանց հնարավորություն ենք տալու արտահայտվելու այն խնդիրների շուրջ, որոնք կան»,- ասաց կազմակերպության ղեկավարը:

Խոսելով համաժողովի անվան մասին՝ Լ. Բլեյանը նշեց, որ միտքը ծնվել է ԱԺ նիստերից մեկի ժամանակ ազատ ստեղծագործողների խնդիրների մասին ԿԳՄՍ նախարարին ուղղված հարցից, որին ի պատասխան Ա. Հարությունյանը պատասխանել էր, թե պետությունը դժվարանում է նրանց նույնականացնել, քանի որ չկա այնպիսի բազա, որտեղ գրանցված լինեն բոլոր ազատ արվեստագետները:

«Այդ ժամանակ թեև խնդիրը ֆիքսվեց, բայց տրամաբանությունը պահանջում էր, որ այդ ուղղությամբ քայլեր արվեին, սակայն մինչ այս պահը գերատեսչության կողմից որևէ քայլ կա՛մ չի իրականացվել, կա՛մ իրականացվել է այն դանդաղությամբ, որ դրա արդյունավետությունն այլևս համոզիչ չի կարող լինել: Այդ իսկ պատճառով որոշեցինք օգնել իրենց, նախ ցույց տալ, որ մենք կանք, և երկրորդ՝ որ ինքներս կարող ենք նույնականացնել այդ խնդիրները և առաջարկել դրանց լուծումները»,- ասաց Լ. Բլեյանը:

Նշենք նաև, որ համաժողովին կմասնակցեն արվեստի տարբեր բնագավառները ներկայացնող ստեղծագործողներ: Այն տեղի կունենա Հրազդան քաղաքի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում: Բոլոր նրանց համար, ովքեր տրանսպորտի կարիք կունենան, Երևանից ժամը 12։00-ին դեպի Հրազդան կշարժվեն միկրոավտոբուսներ: Տեխնիկական բոլոր հարցերով կարող եք կապ հաստատել [email protected] հասցեով։

Ֆրիդա Ղազարյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular