ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պապի կողմից դաժան ծեծի հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրը մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում պապի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրը՝ Անուշ Բադալյանը, երեկ գիշեր մահացել է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց մահացած կնոջ սկեսուրը՝ Էմմա Հակոբջանյանը։ 

Նրա խոսքով՝ մահվան պատճառը մկնդեղից թունավորումն է եղել․ «Ասում են պատճառը մկնդեղն ա եղել, բուժում չեն տվել, դրանից մահացել է, ասեցին Վարդենիսի հոգեբուժարանում։ Կռիսը ձուկն ա կերած եղել, ինքն էլ մկնդեղոտ ձուկն ա կերել, անցել ա արյան մեջ։ Բոլորս թունավորված ենք»,- պատմեց մահացած կնոջ սկեսուրը։ 

Մեզ հետ զրույցում «Սևանի» ԲԿ-ից հաստատեցին, որ երեկ իրենց մոտ Անուշ Բադալյան անունով կին է մահացել։ Թե ո՞րն է եղել մահվան պատճառը, բժշկական կենտրոնից փոխանցեցին. «Էստեղ գրված է թոքաբորբից»,- նշեցին բժշկական կենտրոնից։ 

«Սևանի» ԲԿ-ից հայտնեցին նաև, որ կինը իրենց մոտ էր տեղափոխվել «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»-ից։

 
    Հիշեցնենք, որ Տավուշի Խաշթառակ գյուղում 58-ամյա տղամարդը դաժան ծեծի էր          ենթարկել իր 4-ամյա և 6-ամյա թոռներին։ Օրեր անց 6-ամյա երեխան հիվանդանոցում       մահացել էր։ Ընտանիքի մյուս 5 երեխան ևս տեղափոխվել էր «Մուրացան»                  հիվանդանոց։ Նրանց արյան մեջ մկնդեղ էր հայտնաբերվել: Երեխաների պապը ևս   տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ, որտեղ նրա արյան մեջ մկնդեղ են հայտնաբերել։ 

Հավելենք, որ 58-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, վերջինս կալանավորվել է: Նրա 28-ամյա դստերը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Խոշտանգում, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաև առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ)։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը չի բավարարվել։

Նշենք, որ ընտանիքը հայտնի է նաև «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումից։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular