ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լիդիանի պայքարը կառավարության թույլտվությամբ տարածք մուտք գործելն է. Նազելի Վարդանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը 1or.am-ի հետ զրուցում անդրադառնալով վերջին շրջանում «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից իրականացվող ագրեսիվ քայլերին, նշեց, որ այս ընթացքում ովքեր փորձել են ինչ-որ կերպ հանդես գալ ի շահ Ամուլսարի պահապանների, անդրադարձել են «Լիդիան Արմենիայի» կողմից իրականացվող ծրագրի անկայունությանը, սխալներին և անօրինական գործողություններին, ընկերության կողմից նրանց դեմ դատական գործեր են հարուցվել կամ վարկաբեկող հայտարարություններ են տարածվել: Ուստի, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների այցը նենգափոխելը ևս ընկերության կողմից վարվող քաղաքականության հետևանք է:

«Այս ընթացքում ընկերությունը զրպարտության հիմքով բազմաթիվ հայցեր է ներկայացրել ընդդեմ ակտիվիստների, մասնագետների, պատգամավորների, որոնք մինչ օրս որևէ կերպ չեն հիմնավորվել: Այդ ամենի նպատակը վարկաբեկելու, վախեցնելու միջոցով բոլոր մարդկանց չեզոքացնելն է, ինչը խոսում է ընկերության թուլության մասին: Բայց կարևոր է ընդգծել, որ ջերմուկցիների պայքարը քաղաքականացված չէ, այլ բնակիչները, իրենց տներից կտրված, զրկանքների ենթարկվելով երկուսուկես տարի է պայքարում են իրենց մաքուր միջավայրում ապրելու իրավունքը պաշտպանելու համար: Եվ պատահական չէ, որ այն դարձել է ջերմուկցիների լինել-չլինելու հարցը: Վաղը այն կդառնա նաև ողջ Հայաստանի լինել-չլինելու հարցը, բայց այս պայքարը քաղաքականացնելու ցանկացած փորձ անթույլատրելի է, թեև «Լիդիան Արմենիայի» բոլոր քայլերն ուղղված են այս հարցը քաղաքականացնելուն, որը կրկին անհիմն ցանկություն է»,- ասաց Ն. Վարդանյանը:

Խոսելով «Լիդիան Արմենիա» ընկերության՝ միջազգային արբիտրաժ դիմելու հայտարարությունների մասին, կազմակերպության տնօրենի կարծիքով դա ևս շանտաժի մի ձև է, քանի որ ի սկզբանե պարզ էր, որ օֆշորային գոտիներում գրանցված կազմակերպությունները ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ կնքված ներդրումների պաշտպանության համաձայնագրով իրավունք չունեն դիմել Արբիտրաժային դատարան:

«Միջպետական համաձայնագրերում նշված չէ, որ դրանք տարածվում են նաև օֆշորային գոտիներում գրանցված կազմակերպությունների վրա: Իմ այդ հայտարարությունները թեև ժամանակին բավականին քննադատությունների արժանացան տարբեր անձանց կողմից, նույնիսկ ամենաբարձր մակարդակով, բայց կյանքը ցույց տվեց, որ ես ճիշտ էի: Դրանից հետո «Լիդիան Ինթերնեյշնլը» 2018 թվականին երկու դուստր կազմակերպություն գրանցեց Տորոնտոյում և Լոնդոնում, որոնք հետագայում հայտ ներկայացրեցին Հայաստանի կառավարությանը, տեղեկացնելով, որ դիմելու են Միջազգային արբիտրաժային դատարան Այսինքն, «Լիդիան Ինթերնեյշնլը» իր այդ քայլերով ապացուցեց, որ Արբիտրաժային դատարան դիմելու իրավունք չունի, դրա համար էլ հիմնեց երկու դուստր կազմակերպություն»,- ասաց Ն. Վարդանյանը:

Ի դեպ, անցյալ տարի մարտ ամսին ընկերությունները հայտ են ներկայացրել դատարան, որով նախատեսված է եղել բանակցություններ վարել Հայաստանի իշխանությունների հետ: Սակայն, բանակցությունների համար նախատեսված ժամկետները սպառվել են դեռ անցյալ տարվա սեպտեմբերին: Դրանից հետո, սակայն, ընկերությունները թեև ազատորեն կարող էին դիմել Արբիտրաժային դատարան, սակայն արդեն մեկ տարի է՝ չեն դիմում:

«Դրա պատճառն այն է, որ նոր ստեղծված կազմակերպությունները գրանցվել են այն ժամանակ, երբ արդեն երկու ամիս ջերմուկցի ակտիվիստները փակել էին դեպի սար տանող ճանապարհը: Եվ, փաստորեն, այս պահի դրությամբ իրենք Արբիտրաժային դատարանում ասելիք չունեն, քանի որ ընկերությունները գրանցելուց հետո չէին կարող որևէ ներդում իրականացնել: Այսինքն, բոլոր ռիսկերը մնացել են իրենց վրա, որովհետև երբ դատարանը հարցնի, թե արդյոք չգիտեին, որ ճանապարհները փակ են և, այդ պայմաններում ինչու էին ներդրում անում, ուստի ի՞նչ ներդրումների պաշտպանության մասին կարող է խոսք գնալ, Լիդիանի ներկայացուցիչները ոչինչ չեն ունենա պատասխանելու: Հիմա այս ամբողջ պայքարը նրա համար է, որ իրենք ամեն կերպ կարողանան կառավարության թույլտվությամբ մուտք գործել տարածք և ցույց տան, որ աշխատանք են արել: Դրանով կկարողնանան նաև նոր ստեղծված կազմակերպություններին բերել իրավական դաշտ և դա օգտագործելով Հայաստանից գումարներ պահանջել: Ուստի այս պայքարն օգնում է նաև մեր կառավարությանը, որպեսզի պաշտպանված լինի թե՛ մեր բյուջեն, և թե՛ երկրի նկատմամբ իրականացվող ցանկացած ոտնձգություն: Եվ, եթե կառավարությունը թեկուզ մեկ օրով թույլ տա «Լիդիան Արմենիա» ընկերությանը հանքարդյունահանություն իրականացնել, ապա նոր գրանցված երկու կազմակերպությունները լրիվ հնարավորություն կստանան ինչ-որ չափի գումարի ներդրում ցույց տալ Արբիտրաժային դատարանում և փոխհատուցում պահանջել»,- ասաց Ն. Վարդանյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular