ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Forbes-ն անդրադարձել է Իտալիայում քննադատությունների արժանացած «Gucci»-ի հայ մոդելին

ՖՈՏՈ

Մոդել Արմինե Հարությունյանի «ոչ ավանդական» արտաքին տեսքը Իտալիայում գեղեցկության չափանիշների մասին համընդհանուր քննարկումների առիթ է դարձել: Նրա՝ հանկարծակի ուշադրության կենտրոնում հայտնվելուն նպաստել է «Gucci»-ի կազմած աշխարհի 100 ամենասեքսուալ մոդելների ցանկում ընդգրկվելը, որն ավելի ուշ պարզվեց, որ գոյություն չունի:

Իտալական մամուլում Արմինեն դարձավ բացասական եւ ատելություն  արտահայտող մեկնաբանությունների թիրախ ոչ միայն արտաքին տեսքի, այլեւ՝ մոդելային հմտությունների դիտանկյունից:

Երկար քթով, խիտ հոնքերով եւ խոր, մուգ աչքերով մոդել. այսպես է նկարագրում «Forbes»-ը 23-ամյա հայուհուն եւ նշում, որ  «Gucci»-ի ստեղծագործական տնօրեն  Ալեսանդրո Միքելեի ընտրությունը չպետք է զարմացներ, քանի որ արդեն մի քանի տարի շարունակ նա իր շոուներում նախընտրում է ներառել գեղեցկության չգրված չափանիշներ ունեցող մոդելների: Այնուամենայնիվ, «Gucci»-ի հայ մոդելը դարձավ «բոդի-շեյմինգի» զոհ, քանի որ նրա արտաքին տեսքն այնպիսին չէ, ինչպիսին  սոցիալական հարթակը ստիպում է հասարակությանը գեղեցիկ համարել: Օրինակ՝ Instagram սոցիալական ցանցը մշակում է գեղեցկության այնպիսի չափանիշներ, որոնք մարդկանց աչքերում բազմազանության համար քիչ տեղ են թողնում:

Արմինե Հարությունյանը


Ի պատասխան բացասական ալիքի՝ Արմինեն «La Repubblica» պարբերականի հետ զրույցում խոսել է արտաքինի չափանիշների եւ դրանց հնարավոր բազմազանության մասին.«Մարդիկ վախենում են այն ամենից, ինչը տարբեր է. ինձ համար գեղեցիկ լինելու շատ տարբեր ձեւեր կան»:

Մոդելը նշել է՝ առաջին անգամ չէ, որ բացասական մեկնաբանություններ է ստանում իր արտաքինի վերաբերյալ. պարզապես անտեսում է դրանք: «Ավելի լավ է տարբերվել, քան հարմարվել ուրիշներին՝ ընդունված լինելու համար»,- նշել է հայուհին եւ խորհուրդ տվել մարդկանց կենտրոնանալ սեփական անձի վրա, հասկանալ՝ ինչ են իսկապես սիրում այս կյանքում:

Պարբերականը գրում է՝ նույնիսկ նրանք, ովքեր, հպարտանալով իրենց «ազատախոհությամբ», գովերգել են Արմինեի «ոչ ավանդական» գեղեցկությունը, ամրապնդել են սահմանված գեղեցկության սահմանափակ չափանիշները: Գուցե նորաձեւությունը ճանապարհ է ստեղծում գեղեցկության նոր ու բազմազան ընկալման համար, սակայն այս դեպքը հաստատեց՝ Իտալիան դեռ պատրաստ չէ դրան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular