ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե վարորդներից բացի, նաև ֆիրմաները լիցենզավորվեն, ապա շատ հարցեր կկարգավորվեն. Ջուլիետտա Ղազարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում նախատեսվում է փոփոխություն կատարել, համաձայն որի պետք է սահմանվեն որոշակի դրույթներ՝ C, D, CE, DE C1E, D1E կատեգորիայով աշխատող թե՛ ներպետական, թե՛ միջպետական բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների համար: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այս առիթով օրերս հայտարարել է, որ միջպետական ուղևորա և բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները պետք է համապատախանեն որոշակի միջազգային պահանջների: Կազմակերպությունները պետք է ունենան նաև ֆինանսական կայունություն, բարի համբավ, ինչն ըստ եվրոպական պահանջների, նշանակում է, որ վարորդները չպետք է ունենան շատ տուգանքներ, մեքենայություններում պետք է ներգրավված չլինեն:

Օրենքի նախագծով նախատեսվում է, որ վարորդները պետք է անցնեն նախնական մասնագիտական որակավորման դասընթացներ, որոնք ավարտվելու են թեստավորմամբ: Այն հաջողությամբ անցնելու դեպքում կստանան միջազգային որակավորման վկայականներ, իսկ 5 տարին մեկ անգամ վարորդները կանցնեն նաև վերապատրաստում, ինչը կնշվի միջազգային որակավորման վկայականում: «Պեգաս Տրանս» միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության տնօրեն Ջուլիետտա Ղազարյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ տրանսպորտի ոլորտում լիցենզվորումը խիստ անհրաժեշտ է, քանի որ լոգիստիկ շղթայում գործունեություն իրականացնող վարորդները, շատ դեպքերում չտիրապետելով ոլորտի ռիսկերին, խնդիրներ են առաջացնում շուկայում գործող ընկերությունների համար:

Նաև կան շատ վարորդներ, որոնք չեն տիրապետում ոլորտին և չեն կարողանում աշխատանքը ճիշտ ձևով կազմակերպել, որի արդյունքում կա՛մ բեռն է վնասվում, կա՛մ փաստաթղթերն են անփույթ ձևով լրացնում, ինչը ևս խնդիր է առաջացնում պատվիրատուի և բեռնափոխադրում իրականացնող ընկերության համար:

«Վարորդների 90%-ը չի էլ պատկերացնում, թե ինչպես պետք է սահմանը հատելու իրավունք ստանալու ժամանակ փաստաթղթերը լրացնի, որը իր գործառույթն է: Եվ, լինում են դեպքեր, որ վարորդի անբարեխիղճ աշխատանքի պատճառով տուժում է բեռնափոխադրում իրականացնող ընկերությունը: Դա շատ արդիական խնդիր է: Բացի այդ, ես կցանկանայի, որ լիցենզավորվեին նաև բեռնափոխադրում իրականացնող ընկերությունները, քանի որ շատ բեռնափոխադրում իրականացնող միջնորդ ընկերություններ կան, որոնք խաբեությամբ են զբաղվում»,- ասաց Ջ. Ղազարյանը:

Ղազարյանի խոսքով՝ խաբեության զոհ են դառնում լոգիստիկ շղթայում գործող ոչ միայն միջնորդ կազմակերպությունները, այլև վարորդները: Ուստի, նման օրենք ընդունելու դեպքում շատ հարցեր կկարգավորվեն: Նրա կարծիքով, վարորդները ևս գոհ կմնան նման օրենք ընդունելու դեպքում, քանի որ բավական բարդ աշխատանք իրականացնելով այլևս չեն տուժի:

«Արդար աշխատող ոչ մի մարդ չի ցանկանա, որ իրեն խաբեն: Ուստի, եթե լիցենզավորեն ոչ միայն վարորդները, այլև ֆիրմաները, ապա շատ հարցեր կկարգավորվեն: Հարկավոր է նաև որոշակի մարտավարություն մշակել, որի շնորհիվ դաշտից կմաղվեն նաև սնկի պես աճող այն միջնորդ ընկերությունները, որոնք խաբեությամբ են զբաղվում»,- ասաց Ջ. Ղազարյանը:

 

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular