ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական IT ոլորտի վաղամեռիկ սիմվոլը. Yandex-ում հրապարակել են Կարեն Վարդանյանի հետ վերջին հարցազրույցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Yandex-ում հրապարակված «ИТ технологии Армении и люди, их делающие» հոդվածում ներկայացվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության վաղամեռիկ նախագահ Կարեն Վարդանյանի հետ անցկացված վերջին հարցազրույցը:

-Ինչո՞վ է բացատրվում ՏՏ ձեռնարկությունների ինտենսիվ աճը:

-Պահանջարկի և համալսարանների առաջարկի միջև կա ահռելի տարբերություն: 2021 թվականին համաշխարհային տնտեսության ՏՏ ոլորտում կադրերի պակասը կկազմի ավելի քան 3 մլն մարդ: Այսինքն՝ այս իրավիճակում Հայաստանի համար հաջողության բանաձևը հետևյալն է. որքան մասնագետ ստեղծենք, այնքան աշխատող կունենանք ոլորտում, այնքան արդյունավետ կլինեն տնտեսական ցուցանիշները: Սա շատ պարզ բանաձև է: Այլ բնագավառների համեմատ՝ տարեկան 25-30% աճը շատ լավ է և նույնիսկ ֆենոմենալ: Սրանք ցուցանիշներ են, որոնք մենք ունենք առանց հատուկ ջանքերի գործադրման: Բայց իրականում կարող ենք աճել տարեկան 40-70%-ով, եթե համապատասխան քայլեր ձեռնարկենք:

-Կոնկրետ ինչպիսի՞ քայլեր:

-Միայն էլեկտրոնային առևտրի նորմալ կառույցի ներմուծումը 10 նիշով կբարձրացնի տարեկան աճը: Հաջորդը կրթության ոլորտի փոփոխություններն են: Եթե բոլոնյան գործընթացի և թեստավորման տեսքով այլ հիմարությունների պատանդները չլինենք, այլ դպրոցներում զբաղվենք մաթեմատիկայի և ֆիզիկայի իրական դասավանդմամբ, որպեսզի երեխաներն իսկապես իմանան մաթեմատիկան և ֆիզիկան, սա ևս 10-15% կապահովի: Մենք համալսարաններ չունենք: Գործող համալսարանները շատ թույլ են:

-Բայց չէ՞ որ մի շարք համալսարաններ տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոններ ունեն:

-Նրանց օգտակար գործողության գործակիցը փոքր է: Տարեկան համալսարաններն ավարտող 1500 ուսանողներից՝ ներառյալ ռադիոտեխնիկան և էլեկտրոնիկան, իրական օգտակար գործողության գործակիցը 25-30% է: Այսինքն՝ այդ մարդիկ սովորում են, իսկ հետո չեն աշխատում կամ չեն կարողանում աշխատել: Եթե կրթության վրա փողերը արդյունավետ կերպով ծախսեինք, ապա այդ փողերով կկարողանայինք վարձել գործող ՏՏ ընկերությունների լավագույն մասնագետներին և ուսուցիչներին, և նրանք կպատրաստեին մասնագետներ, կտային որակյալ կադրեր, որոնք կլրացնեին ոլորտը:

- Ի՞նչն է գրավում Հայաստանում Արևմտյան ՏՏ ընկերություններին:

-Միայն կադրերը: Նրանց պետք է ինտելեկտ, ուղեղներ, և նրանք պատրաստ են լավ վճարել դրա համար:

-Կան պնդումներ, որ արտասահմանյան ՏՏ ընկերությունները Հայաստանում ոչ մի օգուտ չունեն, քանի որ աշխատում են աութսորսինգի ռեժիմում...

-Դա այդպես չէ: Մեր առաջատար ընկերություններն աշխատում են արտադրանքների կամ ծառայությունների ուղղությամբ: Այսինքն՝ ստեղծում են ծառայություններ, որոնք վաճառում են, կամ հանդիսանում են ինժեներական ենթաբաժիններ: Աութոսորսինգը կա նաև Հայաստանում, բայց մենք դրանով չէ, որ ուժեղ ենք: Մենք ուժեղ ենք ինժեներական լուծումներով: Մենք ուժեղ ենք ադապտացիայով... PicsArt-ը 200 մլն ներբեռնում ունի միայն Ամերիկայում: Հայկական արտադրանք Շագոմատիկը Apple-ի առաջին մրցանակ է ստացել դիզայնի համար, «Զանգիկ»-ը կարող է մրցակցել Skype-ի հետ և այլն: Հիմա մենք շատ ունենք նման արտադրանքներ:

-Տեղեկատվական արտադրանքի ի՞նչ տեսակներ են արտադրվում այսօր Հայաստանում:

-Մեր տեսականին շատ բազմազան է: Քանի որ Խորհրդային Միության տարիներին Հայաստանում էլեկտրոնային արդյունաբերությունը բազմազան էր, այժմ նույնպես այն բազմազան է: Սա ներառում է ամպային հաշվարկ, վեբ-տեխնոլոգիաներ, միկրոչիպերի դիզայնավորում, ինչպես նաև միկրոչիպերի արտադրության գործիքների դիզայնավորում: Որոշ ցուցանիշների համաձայն՝ Հայաստանն այս ոլորտում աշխարհի առաջատար երկրներից մեկն է:

-Այսօր ՏՏ-ընկերությունները Հայաստանում որքա՞ն են վաստակում:

-Դրանք տարեկան բերում են ավելի քան 500 մլն դոլար եկամուտ, բայց կարող են ավելի շատ բերել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular