ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու են շերտավորվում եղունգները. Պատճառներ և լուծումներ

ՖՈՏՈ

Steptohealth.ru կայքը գրում է, որ եղունգները շերտավորվում են տարբեր պատճառներով: Դա կարող է պայմանավորված լինել սթրեսով, վատ սնվելով, ջրի հետ մշտական շփումով, շագանակագեղձի հետ խնդրով, և այլն: Այս խնդրից ազատվելու համար կարելի է դիմել բժշկի խորհրդատվությանը կամ էլ օգտագործել բնական միջոցներից որևէ մեկը: Եթե եղունգների շերտավորման պատճառը սնունդն է, ապա դա, ամենայն հավանականությամբ, կապված է կալցիումի պակասի հետ: Կալցիումի անհրաժեշտ քանակն օրգանիզմում ապահովելու համար պետք է կաթնամթերք, ինչպես նաև՝ բանջարեղեն օգտագործել:Անհրաժեշտ է խուսափել գազավորված ըմպելիքների, թեյի, սուրճի և այլ ըմպելիքների օգտագործումից, որոնք խոչընդոտում են կացիումի յուրացմանն օրգանիզմի կողմից:

Բացի դա, կարելի է ճաշացանկում ներառել նաև А, B, D վիտամիններ: Եթե եղունգների շերտավորման պատճառը ոչ բավարար խոնավեցումն է, ապա խորհուրդ է տրվում ավելի շատ մրգեր, ըմպելիքներ օգտագործել: Օրվա ընթացքում մեկ անգամ եղունգներին խոնավեցնող կրեմ է պետք քսել. գերադասելի է դա անել քնելուց առաջ կամ ջրի հետ շփումից հետո: Սա վերաբերում է այն մարդկանց, ովքեր սովորություն ունեն եղունգները կրծելու: Երբեմն եղունգների շերտավորման պատճառ կարող են դառնալ լաքերի մշտական օգտագործումը, դրանք հեռացնելու համար վտանգավոր նյութերի օգտագործումը: Պատճառներից մեկն էլ կարող է դառնալ տարբեր քիմիական միջոցների հետ շփումը: Նման ազդեցություններից խուսափելու համար քիմիական նյութերի հետ շփվելիս պետք է ձեռնոցներ օգտագործել: Եղունգների ամբողջականությունը կարող է խախտվել շագանակագեղձի հետ կապված խնդիրների պատճառով: Այդ դեպքում անհրաժեշտ է դիմել էնդոկրինոլոգի օգնությանը: Եթե եղունգների շերտավորման պատճառը սթրեսն է, ապա նախ անհրաժեշտ է պայքարել սթրեսի և դրա պատճառների դեմ: Ինչպես բարելավել եղունգների վիճակը

1. Մի օգտագործեք չափազանց էժան լաքեր եղունգների համար: Դրանց օգտագործման արդյունքում՝ եղունգներն ավելի թույլ և բարակ են դառնում:

2. Օգտագործեք հատուկ միջոցներ, որոնք նախատեսված են շերտավորված եղունգների համար: Այսօր գոյություն ունեն բազամաթիվ կոսմետիկ միջոցներ, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ եղունգների որակի վրա:

3. Շաբաթվա ընթացքում նվազագույնը երեք անգամ միջոցներ օգտագործեք, որոնք ամրացնում են եղունգները:

 

4. Եղունգները որոշ ժամանակ պահեք ջրի և խնձորի քացախի խառնուրդում:

5. Աշխատեք եղունգների շերտավորված մասերը չպոկել: Ինչպես ինքնուրույն եղունգներն ամրացնող միջոց պատրաստել

1. 2 ճաշի գդալ ձիթապտղի ձեթը խառնեք 1 ճաշի գդալ մեղրի հետ, 1 դեղնուցի և մի փոքր աղի հետ: Պարզապես խառնեք բոլոր բաղադրամասերը և ստացված խառնուրդը քսեք եղունգներին: 20 րոպե թողեք եղունգներին, ապա մաքրեք տաք ջրով: Այս պրոցեդուրան կարող եք կրկնել շաբաթվա ընթացքում 3 անգամ:

2. Ձիթապտղի ձեթը խառնեք ջրի հետ և մինչև քնելը ձեռքերը որոշ ժամանակով թողեք դրա մեջ: Եթե խառնեք նաև նշի յուղ, ապա արդյունքն ավելի զգալի կլինի:

3. Եթե դուք եղունգներն ամրացնող որևէ միջոց եք գնել, ապա մինչև դրա օգտագործումը կարող եք սխտորի մի մասը ճզմել, ավելացնել 5 կաթիլ կիտրոնի հյութ և 5 կաթիլ սպիտակ յոդ: Լավ խառնեք բոլոր բաղադրամասերը, թողեք 2 օր, ապա օգտագործեք 2 շաբաթների ընթացքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular