ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ալիևը չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը». Շարմազանովի պատասխանը Չեմբեռլենին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Իլհամ Ալիևը չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1988թ. սկսել է պայքարել ազատ և անկախ ապրելու իրավունքի համար:

Եթե պարոն Ալիևը տեղյակ չէ, ապա ես տեղեկացնեմ, որ բանակցային սկզբունքներից մեկն ինքնորոշման իրավունքի իրացումն է: Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները բազմաթիվ անգամներ հայտարարել են, որ ինքնորոշման իրավունքի իրացումը երեք սկզբունքներից մեկն է՝ տարածքային ամբողջականության և խաղաղ կարգավորման հետ մեկտեղ:

Ադրբեջանի կազմում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության գոյությունը լավագույն վկայությունն է, որ հայերը չեն կարող ապրել ինքնավար հանրապետության քաղաքացու կարգավիճակում Ադրբեջանի կազմում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ ինքնավար հանրապետություն:

Ըստ նրա` նյութական, հոգևոր մշակութային հուշարձանների` տասնյակ-հազարավոր խաչքարերի, որոնք համարվում են ոչ միայն հայկական, այլև միջազգային մշակութային հուշարձաններ, քանդումը բարբարոսություն է, և ադրբեջանցիներն անգամ Նախիջևանում խաչքարերի հանդեպ չկարողացան հանդուրժող լինել, հայ ժողովրդի նկատմամբ ինչպե՞ս պետք է հանդուրժող լինեն:

Արցախի ժողովուրդը պետք է օգտվի ազգերի ինքնորոշման իրավունքից և ինքը որոշի իր ճակատագիրը:

Նա վստահություն հայտնեց, որ Արցախի ժողովուրդը կկատարի նույն ընտրությունը, ինչ 1991 թվականին: Է.Շարմազանովի կարծիքով` Ալիևի հայտարարություններն անտեղի են, և, եթե Ալիևը ցանկացել է ասել՝ «անկախ հանրապետություն», գուցե դա է ճիշտը:

Է. Շարմազանովը նշեց, որ ստեղծման պահին ՄԱԿ-ն ունեցել է 57 անդամ պետություն, այսօր 193 պետություններ են.

«Այս 50 տարվա ընթացքում Ալիևը, ուզի թե չուզի, աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ճանապարհով, և անհնար է գետի հունին հակառակ լողալ: Արցախի միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի խնդիր է: Արցախն այսօր կայացած ժողովրդավարական հանրապետություն է, հարկ եղած դեպքում ժողովրդավարության դասեր կտա սուլթանական Ադրբեջանին: Արցախի ճանաչման խնդիրը ժամանակի խնդիր է: Մեզ համար ամենակարևորը կարգավիճակի հարցն է: Արցախը ոչ մի կարգավիճակում չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա է մեր պատասխանը պարոն Չեմբեռլենին»,- ասաց նա:

Թե ինչո՞ւ չի կայանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, Է.Շարմազանովը նշեց, որ հայկական կողմը չի ձգձգողը: Նրա խոսքով` ՀԱՊԿ-ի գագաթաժողովում կոչ արվեց, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Նա հարցադրում արեց` Ադրբեջանը որևէ գործնական քայլ կատարե՞լ է այդ ուղղությամբ: Է.Շարմազանովը հայտարարեց, որ խնդիրն ադրբեջանական կողմում է, եթե «ադրբեջանցիները» փոխզիջում ասելով՝ հասկանում են՝ ինքնավար հանրապետություն, ուրեմն նրանք տվայտանքների մեջ են: Նրա խոսքով` փոխզիջումը ԼՂՀ միջազգային ճանաչումն է, իս թե ինչի՞ դիմաց` կորոշի ԼՂ-ն, երբ դառնա բանակցությունների լիարժեք կողմ:

Է.Շարմազանովը նկատեց, որ, եթե Ալիևի հարցազրույցը նկարահանվել է ՀԱՊԿ գագաթաժողովից հետո, և գուցե դա պատասխանն էր ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հայտարարությանը, մանավանդ, որ այսօր ալիևամերձ քաղաքագետները խոսում են, որ Մոսկվան հայերի ճնշման ներքո փոխել է իր դիրքորոշումը և այլևս չունի ադրբեջանամետ դիրքորոշում:

Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, որ չի բացառվում, որ Ադրբեջանն անդամակցի ԵՏՄ-ին, Է.Շարմազանովը նշեց, որ, եթե դա չի բացառում, ապա չպետք է բացառի նաև ԼՂ միջազգային ճանաչումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular