ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքեր են Աննա Հակոբյանի հետ եղել ԱՀ զորամասերից մեկում՝ զորավարժությունների․ Մանրամասներ և լուսանկարներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ой, где был я вчера! Ճիշտն ասած, ցանկություն չունեի գրելու զորավարժությունների մասին, որի պաշտոնական մեկնարկը տրվել է։ Կարծում էի, որ այն բավարար էր։ Սակայն, կարդալով անհեթեթ գրառումները եւ էլ ավելի անհեթեթ մեկնաբանությունները, զարմացա եւ վիրավորվեցի առանց բացառության բոլոր այն կանանց փոխարեն, ում հետ անցել եմ իմ կյանքի գրեթե ամենածանր ճանապարհներից մեկը։ Մի խումբ կանայք, տարբեր տարիքի, տարբեր մասնագիտությունների, տարբեր աշխարհահայացք ունեցող մարդիկ հավաքվել էինք ԱՀ զորամասերից մեկում՝ զորավարժությունների։   Վեց օր եղել ենք զինվորի կարգավիճակում, զգացել մեր մաշկի վրա զինվորական կյանքի բոլոր դժվարությունները, որից անձամբ ինձ համար ամենածանրն էր այդ շոքին «սապոգ» հագնելը, սնվել ենք զինվորական ճաշարանում, կերել նույն սնունդը, ինչ զինվորն է ուտում, սովորել ենք կրակել, նռնակ նետել, հոգնած վերադարձել «կազարմա» ու անուժ ընկել անկողնում։ Մռմռացել ու մղկտացել ենք, բայց երեկոյան ընթրիքից հետո հավաքվել ենք խառույկի շուրջ ու երգեր երգել, իսկ առավոտյան ճիշտ ժամին շարքով կանգնած եղել մեր կարճաժամկետ ծառայությունը կատարելու համար։ Հարկ եմ համարում նշել, որ մեր կազմում կար նաեւ սահմանափակ կարողություններով կին, որը գրեթե բոլորիս հետ հավասար իր մասնակցությունն է ունեցել ծրագրի շրջանակում։   Ում կարծիքով դա եղել է շոու, կարող եմ ուղարկել վերքոտ եւ կապտուկներով ոտքերիս նկարները։ Վստահ եմ, որ հայ կինը կարող է գործել հանուն իր ՄԵԾ ՕՋԱԽԻ եւ անել ամեն բան եւ տղամարդուն հավասար, անցնել ցանկացած դժվարություններ։ Մի փոքր նկատառում՝ կինը նույնիսկ զորավարժությունների ժամանակ է կին մնում. բոլորոս շարք էինք կանգնում ֆենած մազերով եւ շպարված։ Ինձ մոտ ամենամեծ հուզմունքն առաջացել է դիրքերում՝ սրտի ցավ, մայրական խիղճ դիրքերում կանգնած տղաների համար, միեւնույն ժամանակ՝ անսպառ հպարտություն։     Եվ վերջում՝ Այո մեր հետ զորավարժություններին մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, որը միակն է եղել այդ կարգավիճակում գտնվող կսնանցից, ով չի վախեցել ու չի հրաժարվել նմանատիպ միջոցառմանը մասնակցելուց։   ԱՅՈ, նա մեզ հետ գիշերել է զորամասում, մեզ հետ գնացել է «պալիգոն», մեզ հետ ճաշարանում հերթ կանգնել, մեզ հետ խառույքի մոտ նստել երգ երգել (իդեպ, գրեթե բոլոր հայրենասիրական երգերի բառերը գիտեր), մեզ պես իրեն վատ զգացել, բայց անտրտունջ կանգնել շարքում ու կատարել բոլոր հրամանները։ Իսկ իբրեւ մարդ թողել է բավականին լավ տպավորություն։   P.S. Մի փիլիսոփայեք մի բանի մասին, ինչից տեղյակ չեք, մի անտեղի պիտակավորեք մարդկանց։ Եթե դա շոու էր, ուրեմն ես այդ շոուի մասնակիցն եմ եղել եւ ՀՊԱՐՏ ԵՄ, որ շոուի առաջին թողարկման կազմի մեջ եմ եղել»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular