ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահա, թե ինչու եմ ես հագուստը լվանալուց առաջ դրա վրա աղ ցանում։ Այս միջոցը Ձեզ իսկապես շատ կզարմացնի

ՖՈՏՈ

Երեկ ես մայրիկիս խնդրեցի լվանալ իմ նոր վերնաշապիկը: Իհարկե ես ինքս էլ կարող էի դա անել, բայց չեմ սիրում գունավոր իրեր լվանալ, քանի որ լվանալիս դրանք կարող են փոխել իրենց գույնը: Հետևաբար ես նախընտրում եմ այդպիսի պատասխանատու գործը վստահել պրոֆեսիոնալին, այսինքն ՝ մորս: Մայրիկը, իհարկե, համաձայնեց: Իմ կարծիքով, նա նույնիսկ ուրախ է, որ դեռևս կարողանում է հոգ տանել իր սիրելի երեխայի մասին:

Լվանալուց առաջ նա միայն խնդրեց, որ ես բերեմ լվացքի միջոց և աղի մի տուփ: -Ինչի՜դ է պետք աղը,- զարմացած հարցրեցի մայրիկիս։ -Ես այն լցնում եմ վերնաշապիկիդ վրա։ Բնականաբար, ես ծիծաղեցի, մտածելով, որ դա կատակ է: Բայց հետո պարզվեց, որ դա ամենևին էլ այդպես չէ։

Փաստն այն է, որ եթե լվացքից առաջ հագուստի վրա աղ լցնեք կամ այն ավելացնեք լվացքի մեքենայի թմբուկի մեջ, ապա դա կօգնի պահպանել իրերի գույների պայծառությունը և կանխել դրանց դեֆորմացումը: Հիմա հասկանում եմ, թե ինչու, մորս լվանալուց հետո, գունավոր հագուստները երբեք չեն կորցնում իրենց գույնը։ Ի դեպ, այս միջոցը կօգնի նաև լվացքն արագորեն չորացնել: Դա հատկապես ձմռանը:

 

Բայց պարզվում է, որ կան աղի օգտագործման ևս մի քանի տարբերակներ, որոնց մասին ես նույնիսկ չգիտեի:

Ջեռոցի տհաճ հոտի վերացում․ Դա անելու համար խառնեք աղը և դարչինը։ Այս խառնուրդը առատորեն շաղ տվեք յուղաթղթի վրա և այն դրեք նախապես տաքացված ջեռուցը մի քանի րոպեվ: Որից հետո Դուք պարզապես պետք է մաքրեք ջեռոցը ներսից: Այս խառնուրդը ոչ միայն կվերացնի ցանկացած տհաճ հոտ, այլև տունը կլցնի դարչինի հաճելի բույրով:

Աղը որպես բյուջետային սկրաբ․ Պարզվում է, որ աղը կարգավորում է ճարպային խցուկները և մաքրում է մաշկի մեռած բջիջները: Տնական սկրաբ պատրաստելու համար աղը խառնեք կիտրոնի հյութի և ձիթապտղի յուղի հետ: Այսպիսով, հիմա ես գիտեմ, թե ինչպես կարելի է բուժել դեմքի և մարմնի մաշկը: Դա իսկապես աշխատում է: Հիմնական բանն այն է, որ այս հրաշք միջոցը չպետք է չարաշահվի:

Ոտքերի քրտինքի դեմ պայքարող միջոց․ Քնելուց առաջ 10 րոպեով դրեք Ձեր ոտքերը աղաջրի լուծույթի մեջ (1 թեյի գդալ աղը, մեկ բաժակ ջրի դիմաց): Ամեն օր նման աղի լոգարաններից հետո, Ձեր ոտքերի քրտինքը և տհաճ հոտը կվերանան։

Կտրող տախտակի ախտահանում․ Դա անելու համար Ձեզ անհրաժեշտ է մի կտոր կիտրոն: Դրա օգնությամբ մեկ թեյի գդալ աղ քսեք տախտակի մակերեսին և թողեք այն 15 րոպե: Դրանից հետո առատորեն լվացեք ջրով:

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular