ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում հայտարարել են «Спутник V» պատվաստանյութի միջազգային ճանաչման մասին

ՖՈՏՈ

Առաջատար բժշկական ամսագիր «The Lancet»-ը կորոնավիրուսի դեմ ռուսական «Спутник V» պատվաստանյութի կլինիկական հետազոտության երկու փուլերի մասին հրատարակում է արել, որտեղ նշված է «Спутник V» պատրաստուկի միջազգային ճանաչում ձեռք բերելու մասին: Այս մասին հայտարարել է Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի (РФПИ) մամլո ծառայությունը:

Ֆոնդն ավելացրել է, որ հրապարակումը հաստատում է ռուսական պատրաստուկի անվտանգության և արդյունավետության բարձր մակարդակը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Իսկ օգոստոսի 15-ին մեկնարկել է «Спутник V»-ի արտադրությունը: Առաջինը պատվաստվելու են բժիշկներն ու ռիսկային խմբի քաղաքացիները: Իսկ մոտավորապես սեպտեմբերի կեսերին սկսվելու է ռուսների զանգվածային պատվաստումը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular