ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեսսին որոշել է մնալ «Բարսելոնայում»

ՍՊՈՐՏ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին որոշել է մնալ կատալոնյան ակումբում: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Տեղեկատվության համաձայն՝ հարձակվողը, ով ուզում էր հեռանալ թիմից, վերջին մի քանի օրվա ընթացքում մտափոխվել է: Արգենտինացին կարող է ևս մեկ սեզոն մնալ «Բարսելոնայում»: Հիմնական պատճառն այն է, որ «Բարսելոնան» չի ցանկանում միակողմանիորեն խզել պայմանագիրը: Մեսսին կարող է դիմել դատարան, բայց ֆուտբոլիստը չի ցանկանում ակումբի հետ կոնֆլիկտ ունենալ:

Հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 3-ին, ֆուտբոլիստի հայր և գործակալ Խորխե Մեսսին նշել է որդու՝ «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելու հնարավորության մասին, որը կնքելու դեպքում կգործի մինչև 2021 թվականի ամառը:

Մեսսիի գլխավոր հավակնորդն անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբն է: Միաժամանակ, սեպտեմբերի 1-ին «Մանչեսթերի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հարձակվողին խորհուրդ է տվել մնալ «Բարսելոնայում»: Նա բացատրել է, որ պատճառը փոխանակման հետ կապված տնտեսական դժվարություններն են:

Հիշեցնենք, որ Մեսսին որոշել է հեռանալ Բարսելոնայից թիմի հետ կապված դժգոհության պատճառով: Նրա հեռացմանը նպաստել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Բավարիայից կրած պարտությունը (2:8):

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular