ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծուռը նստենք՝ դուզը խոսենք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին օրերին հասարակական-քաղաքական օրակարգում բուռն քննարկվում է այն հարցը, թե ինչպես կարող են կորոնավիրուսային «պատերազմում» հայտնված երկրի հրամանատարն ու անմիջական պատասխանատուն (վարչապետն ու առողջապահության նախարարը) գնալ արձակուրդ։ Ինչպես ժողովուրդն է ասում, եկեք «եկեք՝ ծուռը նստենք, դուզը խոսենք»։ Միթե՞ երբ նախորդ ամիսներին նրանք իրենց տեղում էին, այնպիսի մի պայքար էին տանում այդ աներևույթ թշնամու դեմ, որ հիմա, դիրքը լքելով, հանկարծ մեծ պարտությու՞ն ենք գրանցում։ Այսպես թե այնպես վիրուսի դեմ պայքարն իշխանությունը վաղուց է տապալել, վկան վարակակիրների ու մահերի մեծ թիվն է։ Դրանից առավել էլ ի՞նչ է պետք, որ մարդիկ համոզվեն` այս իշխանությունը ձախողել է իր աշխատանքը, չի կարողացել մարդկանց կյանքը փրկել (չմոռանանք նաև, որ անձամբ Փաշինյանը և Թորոսյանն են խոստովանել, որ ժամանակին բուժօգնություն չցուցաբերելու պատճառով Հայաստանում մահ է գրանցվել)։

Ի դեպ, տապալման հարցում իշխանությունում էլ համոզված են, նոր չէ, որ Թորոսյանից իմքայլականները մեծ դժգոհություն ունեն։ Այնպես որ, հասարակությունն ավելի հանգիստ ու խաղաղ է այս ընթացքն անցնում՝ առանց Արսեն Թորոսյանի մահաշունչ ու աշխարհակործան հայտարարությունների։ Ինչ վերաբերում է «գլխավոր հրամանատարին», Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի տարածման առաջին օրերին հայտարարում էր, թե վիրուսը տնտեսությունում հեղափոխություն անելու համար հնարավորություն է ստեղծում։

Գուցե մի տեսակ միօրինակ հնչի, բայց կհամաձայնեք, որ անարդար է՝ համաճարակաբան, տնտեսագետ, դատավոր ու դատախազ Փաշինյանին միայն վիրուսի դեմ անհաջող պայքարի մեջ մեղադրել, դա անարդար է։ Այդուհանդերձ, դժվար է չհամաձայնել Փաշինյանի հետ այն հարցում, որ իսկապես այս երկու տարին մեծ հնարավորությունների ժամանակահատված էր ոմանց պարգայում։ Դրանում համոզվելու համար շատ բան պետք չէ, պարզապես հարկավոր է ուսումնասիրել նրա իշխանության վերնախավի հայտարարագրերը, թե ինչպես են այս ընթացքում նրանք շքեղ մեքենաների, առանձնատների, թանկ բնակարանների ու բանկային կլորիկ գումարների տեր դարձել։ 

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular