ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ տնտեսությունը «ապոկալիպսիսից» առաջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միանշանակ է, որ ՀՀ տնտեսական իրավիճակի վատացումը ծանր է նստել բյուջեի վրա։ Ըստ էության՝ բյուջեում փող չկա, ու դա ցայտնոտի է մատնել իշխանություններին։ Նրանք անցել են բյուջեն լցնելու հին, «բարի» մեթոդներին. վերջին օրերին հարկային մարմիններն ակտիվ ռեյդեր են իրականացնում և ՀԴՄ կտրոնի տրամադրման խախտումներ արձանագրում տնտեսվարողների մոտ։ Այսօր արդեն թիրախի տակ է հայտնվել հատկապես առևտրի ոլորտը։ Նպատակը բյուջեի բացերն ինչ-որ կերպ լրացնելն է, բայց պետք է գիտակցել, որ դրանից տնտեսության կորուստներն անհամեմատ ավելի են մեծանալու։ Չի շահելու նաև բյուջեն, եթե նույնիսկ դա հանգեցնի եկամուտների ժամանակավոր ավելացման։ Հարկային մարմինների գործողությունների հետևանքով տնտեսվարողների շրջանում խուլ դժգոհություն է հասունանում։ Առանց այն էլ ճգնաժամի պատճառով շատերը հայտնվել են ծանր ֆինանսական դրության մեջ։ Պահանջարկի անկման հետևանքով նվազել են առևտրի ծավալները։ Պաշտոնական տվյալներով՝ առևտրի ոլորտում շրջանառությունների անկումը հասնում է ընդհուպ 11 տոկոսի։ Այն հանգեցրել է ոլորտում զբաղվածների եկամուտների զգալի կրճատման։

Այսօր քիչ չեն այն տնտեսվարողները, ովքեր հազիվ կարողանում են ծայրը ծայրին հասցնել։ Դա քիչ է, հիմա էլ հայտնվել են հարկային մամլիչի տակ։ ՀԴՄ կտրոնների չտրամադրումով տնտեսվարողները, անշուշտ, թաքցնում են հարկերը։ Բայց դա լավ օրից չի գալիս։ Հակառակ դեպքում շատերը ստիպված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը և համալրել գործազուրկների շարքերը, եթե այդպես ավելի ձեռնտու է կառավարությանը։ Քանիցս շեշտվել է, որ առևտրի ոլորտում կան ստվերային շրջանառություններ, առանց դրա անհնարին է գոյատևել գործող հարկային քաղաքականության և օրենսդրության պայմաններում։ Ու երբ վարչապետը հայտարարում է, թե անպայման պետք է ՀԴՄ կտրոն տրամադրել, այլապես ստացվում է, որ կտրոն չտրամադրողները գողանում են զինվորի հացը, թող բարի լինի հաշվարկել, թե այդ դեպքում քանի տնտեսվարող ստիպված կլինի դադարեցնել իր գործունեությունը։

Խնդիրն արդիական է հատկապես փոքր և միջին բիզնեսում։ Փոքր և միջին բիզնեսում անհնարին է աշխատել գործող հարկային օրենսդրության պահանջներն ամբողջությամբ պահպանելով։ Դա նշանակում է՝ շատ արագ դուրս մնալ գործունեության դաշտից։ Առավել ևս՝ այսօրվա սպառման ծավալների անկման պայմաններում։ Հիմա, երբ բյուջեի վիճակն իսկապես վատ է, կրկին ձեռքը մեկնել են փրփուրներին։ Այնինչ, խիստ վարչարարությունը միշտ չէ, որ լավ արդյունք է տալիս։ Հատկապես տնտեսական ճգնաժամերի ժամանակ, երբ տնտեսությանը լրացուցիչ շրջանառու միջոցներ են պետք՝ բացասական ազդեցությունները հնարավորինս մեղմելու կամ թուլացնելու համար։ Բյուջեն փողի պակաս ունի, ու դա կապված է տնտեսական իրավիճակի հետ։ Տնտեսությունը հետընթաց է ապրում, ինչի հետևանքով նվազում են նաև բյուջեի եկամուտները։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular