ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրատես». ՀՀ-ն արդյո՞ք թոթափել է համավարակի լուծը, որ առողջապահության թիվ մեկ պատասխանատուն ուսապարկն ուսն է գցում ու բարձրանում սարերն ի վեր

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյանն ար­ձա­կուրդ է մեկ­նել: Ո­լոր­տի հար­ցե­րը «լու­ծե­լուց», կո­րո­նա­վի­րու­սի դեմ «հրա­շա­լի» պայ­քար մղե­լուց ու Հա­յաս­տա­նը հա­մա­վա­րա­կի ճի­րան­նե­րից «ա­զա­տե­լուց» հե­տո, ըստ երևույ­թին, մի խոր հո­գոց է հա­նել ու մեկ­նել վաս­տա­կած հան­գս­տի:

Բարձ­րաս­տի­ճան բո­լոր պաշ­տո­նյա­ներն էլ, քավ լի­ցի, ու­նեն հան­գս­տի կա­րիք, նրանք էլ միս ու ա­րյու­նից են, բայց երբ եր­կի­րը պա­տե­րազ­մի մեջ է (իսկ այդ մա­սին զօ­րու­գի­շեր գո­ռում են իշ­խա­նու­թյան ա­մե­նա­տար­բեր է­շե­լոն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը), ար­ձա­կուրդ գնա­լը ոչ միայն տրա­մա­բա­նա­կան, այլև բա­րո­յա­կան չէ: Հա­յաս­տանն ար­դյո՞ք թո­թա­փել է հա­մա­վա­րա­կի լու­ծը, որ ա­ռող­ջա­պա­հու­թյան թիվ մեկ պա­տաս­խա­նա­տուն ու­սա­պարկն ուսն է գցում ու ել­նում սա­րերն ի վեր: Իսկ ե­թե սար է բարձ­րա­նում, փառք Աստ­ծո, նշա­նա­կում է՝ հոգ­նա­տանջ չէ, չի սպա­ռել ու­ժե­րը, հետևա­բար, ինչ­քա­նո՞վ է բա­րո­յա­կան ար­տա­կարգ դրու­թյան պա­յան­նե­րում, հա­մա­վա­րա­կի չնա­հան­ջող տեմ­պին զու­գըն­թաց, հան­գիստ խղ­ճով սար բարձ­րա­նա­լը:

Ազ­գա­յին ժո­ղո­վի ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր­նե­րից մեկն այն տե­սա­կե­տին է, որ Ար­սեն Թո­րո­սյանն ինք­նագ­նա­հա­տա­կա­նի խն­դիր ու­նի: Դրա ա­պա­ցույ­ցը, ըստ նրա, սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի անձ­նա­կան է­ջե­րը հա­ճա­խա­կի ա­պաակ­տի­վաց­նելն է. «Երբ մարդ ո­րո­շում է կոր­չել բո­լո­րի աչ­քից, որ հե­տո վեր­լու­ծի, թե այդ ըն­թաց­քում իր մա­սին ով ինչ է խո­սել կամ գրել, նշա­նա­կում է՝ ցածր ինք­նագ­նա­հա­տա­կան ու­նի: Դա մանր քայլ է: Ես ցա­վում եմ, որ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը նման տե­սա­կի մարդ է: Ժա­մա­նակն է, որ նա հե­ռա­նա»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular