ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». «Իմ քայլում» անվստահության մթնոլորտ է ձևավորվել Վլադիմիր Վարդանյանի նկատմամբ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Իմ քայլում» անվստահության մթնոլորտ է ձևավորվել Սահմանադրական դատարանի նախկին աշխատակից, պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի նկատմամբ։ Կարծում են, որ Վարդանյանն ունի բավարար պոտենցիալ և կարող էր ՍԴ-ի մասով իրենց քայլերն այնպիսի տեսքի բերել, որ իշխանությանն այդքան չքննադատեին։ Իսկ թե ինչու չի արել, վարկածներ են շրջանառվում։

Վարդանյանը Արարատ Միրզոյանի «պրոտեժեն» է,  և ոմանք նրա քայլերից հեռուն գնացող հետևություններ են անում, որ Միրզոյանն իր քաղաքական շահերն է առաջ տանում՝ իր ամենամտերիմ անձանց միջոցով։ Պատահական չէ, որ Վարդանյանը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում, ի տարբերություն իշխանության մյուս ներկայացուցիչների և անգամ իր խմբակցության գործընկեր Վահագն Հովակիմյանի, դեմ է քվեարկել ՍԴ-ի և վճռաբեկի միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու մոդելն օրակարգ մտցնելու հարցին։ Երեկ էլ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Վարդանյանի առաջարկը բուռն քննարկումների տեղիք է տվել։

Հանձնաժողովում քննարկվում էր իշխանական պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հեղինակած ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ԱԺ նախագահին տալ լիազորություն՝ նշանակելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ: Այդ հանձնաժողովում թափուր պաշտոն կա, ու այն լրացնելու համար անհրաժեշտ է մրցութային խորհուրդ ձևավորել, իսկ դա այս պահին հնարավոր չի լինում անել, որովհետև վերջին ներկայացուցիչը, ըստ օրենսդրական ձևակերպման, խմբակցությունների համախոհությամբ պետք է նշանակվի:

Ուստի որոշում կայացնել չի հաջողվել: Մինչև արձակուրդն այս նախագիծը քննարկվեց խորհրդարանում, արժանացավ ընդդիմության քննադատություններին, ԱԺ նախագահին մեղադրեցին իր լիազորություններն ընդլայնելու մեջ։ Երեկ հանձնաժողովում նախագիծը քվեարկության դնելուց րոպեներ առաջ Վարդանյանը հայտարարեց, որ ինքն այլ առաջարկ ունի, որ ոչ թե ԱԺ նախագահը նշանակի, այլ ընտրվի ԱԺ խորհրդի կողմից, իսկ խորհրդում ընդգրկված են նաև ընդդիմության ներկայացուցիչներ: Առաջարկից անակնկալի եկավ նաև նախագծի հեղինակը և փորձեց հասկանալ՝ արդյոք առաջարկը Սահմանադրության հետ խնդիր չունի՞։ Ի վերջո, որոշեցին նախագծի քվեարկությունը հետաձգել և ուսումնասիրել հարցը։ Ակնհայտ է, որ Միրզոյանը չի ցանկանում այս փուլում քննադատությունների թիրախ դառնալ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular