ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կալցիումի պակասի 9 նշան, որոնք երբեք չի կարելի անտեսել

ՖՈՏՈ

Կալցիումն օրգանիզմին անհրաժեշտ է արյան, նյարդերի և ոսկորների ճիշտ աշխատանքի համար: Կալցիումի դեֆիցիտը կարող է շատ խնդիրներ առաջացնել:

Քանի որ կալցիումը նոր բջիջներ է ձևավորում, անհրաժեշտ է ոսկորների, ատամների, մկանների առողջության, նյարդերի, հորմոնների գործողության, արյան մակարդման համար:

Եթե մարդը չի ստանում օրական խորհուրդ տրվող 1000-1300 մգ կալցիում, ապա այդ վիտամինի պակաս է ունենում:

Կանայք հետդաշտանադադարի շրջանում, վեգանները և լակտոզա չտանող մարդիկ առանձնակի հակված են կալցիումի պակասի առաջացման:

Կալցիումի պակասի դեպքում մարդու օրգանիզմը կարող է թուլացնել ոսկորները, կարող են տարբեր հիվանդություններ առաջանալ:

Ներկայացնում ենք կալցիումի պակասի 9 հիմնական նշան:

1. Ոսկորների խտության նվազեցում: Դա կալցիումի պակասի ամենավտանգավոր նշաններից է, քանի որ կարող է կոտրվածքների հանգեցնել:

2. Մկանային ջղաձգություններ առաջանում են, որովհետև կալցիումը սովորաբար օգնում է կարգավորել մկանային կծկումները:

3. Թեթև կապտուկներ: Կալցիումի պակասի դեպքում վնասվածքներն ավելի արտահայտված են լինում:

4. Ցավոտ ամսականներ: Այդ օրերի ուժեղ ջղաձգությունները կարող են կալցիումի պակասի պատճառով լինել:

 

5. Հիշողության կորուստը կալցիումի պակասի ամենալուրջ նշաններից է:

6. Ատամի ցավ: Կալցիումի պակասի դեպքում ատամները թուլանում են:

7. Փխրուն եղունգներ:

8. Թմրություն կամ ծակծկոց:

9. Ուժերի անկում: Կալցիումի պակասի դեպքում կարող է ընդհանուր հոգնածության զգացում առաջանալ:

Բավականաչափ կալցիում օգտագործեք: 9-18 տարեկան մարդիկ օրական 1300 մգ կալցիումի կարիք ունեն, 19-50 տարեկան մարդիկ՝ 1000 մգ:

Հղիներին կամ կերակրող մայրերին կարող է ավելի շատ պահանջվել՝ մոտ 1200 մգ: 50 տարեկանից հետո կանանց անհրաժեշտ է առնվազն 1200 մգ օրական, տղամարդկանց՝ 1000 մգ:

Կալցիում կարելի է որպես հավելում ընդունել կամ սննդակարգի միջոցով: Կարևոր է նաև բավականաչափ վիտամին D ստանալ, քանի որ այն օրգանիզմին օգնում է կլանել կալցիումը:

Ինչպես կարող եք բավականաչափ կալցիում ստանալ:

Կալցիումի բարձր պարունակությամբ մթերքներ՝

  • Մուգ տերևավոր կանաչի,
  • Պանիր,
  • Կաթ,
  • Յոգուրտ,
  • Սոյայով մթերքներ,
  • Բրոկոլի,
  • Կանաչ լոբի,
  • Ձուկ,
  • Նուշ:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular