ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք դոլարը եվրոյի փոխելու ժամանակն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտարժույթի ռիսկերի կառավարման «AG Bisset» ընկերության գլխավոր մենեջեր Ուլֆ Լինդալը հայտարարել է, որ առաջիկա տարում դոլարը կարող է 36%-ով իջնել եվրոյի նկատմամբ: Սրա հետ կապված՝ «Газета.Ru»-ն վերլուծաբանների օգնությամբ պատասխանում է «արդյո՞ք դոլարը եվրոյի փոխելու ժամանակն է» հարցին:

Վերլուծաբան Լինդալը նշել է, որ չնայած դոլարի զգալի անկմանը՝ դեռևս հնարավոր է ազատվել ամերիկյան արժույթից: Ռուս վերլուծաբանները, սակայն, թերահավատությամբ են մոտենում նրա կանխատեսմանը: Amarkets-ի վերլուծական բաժնի ղեկավար Արտյոմ Դեևն ասել է, որ եվրոյի նկատմամբ դոլարի անկումը ժամանակավոր երևույթ է, և ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո տեղի կունենա հակադարձում: Բանն այն է, որ չափազանց ուժեղ եվրոն վնաս է հասցնում ԵՄ-ի արտահանմանը միտված տնտեսությանը, քանի որ դրա պատճառով Եվրամիությունում արտադրվող ապրանքները ամերիկյան գնորդի համար թանկանում են:

«БКС Брокер» ֆոնդային շուկայի փորձագետ Դմիտրի Բաբինը գտնում է, որ կուրսի երկամյա առավելագույնը, որն այս շաբաթ հասել է մեկ եվրոյի դիմաց 1.2$-ի, միջնաժամկետ հեռանկարում եվրոպական արժույթի աճի սահմանն է: Նա նշել է.

«ԵՄ-ում համավարակի երկրորդ ալիքի վտանգը, որը վերջերս սրվել է կորոնավիրուսի դեպքերի աճի ֆոնին, կարող է տարածաշրջանում ավելի խորը և երկարատև տնտեսական ճգնաժամ առաջացնել, ինչը կնպաստի եվրոյի անկմանը»:

Կան նաև ռիսկեր, որոնք կարող են հանգեցնել եվրոյի նկատմամբ դոլարի անկմանը: Արտյոմ Դեևը գտնում է, որ ԱՄՆ-ում ընդհանուր անկայունությունը ամեն դեպքում ազդում է դոլարի կուրսի վրա, ուստի մյուս արժույթների նկատմամբ դոլարի անկումը հավանական է:

Արտյոմ Դեևը գտնում է, որ եթե դոլարը եվրոյի նկատմամբ իջնի, ռուբլին կամրապնդվի ամերիկյան արժույթի նկատմամբ, իսկ եվրոյի նկատմամբ՝ կթուլանա: Բայց նույնիսկ եթե տարեվերջին դոլարը կրկին թանկանա, ռուբլին կմնա մինուսում:

Հարց է ծագում՝ արդյո՞ք արժե դոլարները փոխել եվրոյի: Արտյոմ Դեևը խորհուրդ է տալիս հետևել Ռուսաստանի Բանկի քաղաքականությանը:

«Կարգավորողը դեռ այդպիսի գործողություններ չի կատարում, այլ պարզապես պահում է մի քանի արժույթների և ոսկու բազմարժութային զամբյուղ: Ռուսները ճիշտ կլինի, որ նույն կերպ վարվեն. միջոցների մի մասը պահեն ռուբլիներով, իսկ մյուս մասը՝ դոլարով և եվրոյով»,- ասում է վերլուծաբանը:

Դմիտրի Բաբինը նույնպես դոլարից եվրոյին անցում կատարելու իմաստ չի տեսնում, քանի որ եվրոպական արժույթի անկման ռիսկը բավականաչափ զգալի է: Իսկ դոլարի այլընտրանքային արժույթների ընտրության համար նա խորհուրդ է տալիս զննել շվեյցարական ֆրանկը:

Եվրոյով խնայողությունները պահելու հետ կապված խնդիրներից մեկը Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) բացասական տոկոսադրույքներն են, որոնց պատճառով շատ բանկեր վաղուց եվրոպական արժույթով ներդրումներ չեն ընդունում, իսկ բանկերը, որոնք ավանդների դիմաց դեռևս եվրոն ընդունում են, տալիս են սիմվոլիկ 0,01%: Սակայն հաշվի առնելով գնաճը, այսպիսի ավանդի իրական դրույքը դեռ բացասական է: Ընդ որում, օգոստոսից սկսած որոշ բանկեր արդեն «հարկ» են դնում եվրոպական արժույթի վրա: Նշանակում է՝ եթե հաճախորդը պարզապես այն պահում է արտարժույթի հաշվում, ապա բանկը կարող է նրանից հաշվի սպասարկման վճար գանձել: Լավ միտք չէ նաև եվրոն բանկային պահատուփում պահելը, քանի որ այդ միջոցն ավելի շատ գումար «կուտի», քան հաշվի սպասարկման վճարը:

Հարկ է նշել, որ ռուսների համար եվրոպական արժույթը նույն բորսայում շահավետ ներդնելու ձևերը շատ չեն: Հաճախ ռուսական բորսաներում բաժնետոմսերն ու պարտատոմսերը կարելի է գնել ռուբլով կամ դոլարով:

Այնուամենայնիվ, եվրոյի ներուժին հավատացողների համար կան մի քանի տարբերակներ, որոնցից մեկը ներկայացրել է Դմիտրի Բաբինը. «Մոսկվայի բորսայում առկա է ռուս թողարկողների կորպորատիվ պարտատոմսերի ընտրության փոքր հնարավորություն: Այնուամենայնիվ, այդ գործիքները բավարար իրացվելիություն չունեն, և ընդհանուր առմամբ, եվրոյով արտահայտված պարտատոմսերի և բանկային ավանդների եկամտաբերությունն ավելի ցածր է, քան մյուս արժույթներով»: Նա նաև շեշտել է, որ եվրոյի արժեզրկումը կարող է զգալի կորուստների հանգեցնել:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular