ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկը վերցրել է կոմայի մեջ հայտնված նախկին թիմակցի խաղային համարը

ՍՊՈՐՏ

Ամստերդամի «Այաքսից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված հոլանդացի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը պատմել է, թե ինչու է անգլիական ակումբում ընտրել 34 համարի մարզաշապիկը: Այդ համարով «Այաքսում» խաղացել էր հոլանդացի կիսապաշտպան Աբդելակա Նուրին, որն ապրիլին դուրս եկել կոմայից: «Մանչեսթեր Յունայթեդում» 34 համարը պատկանում էր անգլիացի դարպասապահ Դին Հենդերսոնին, որը համաձայնել է այն զիջել Վան դե Բեկին:

«Սա առանձնահատուկ պահ է ինձ համար: Երևի, դուք գիտեք իմ լավ ընկեր Աբդելակա Նուրիի պատմությունը: Ես շատ մոտ եմ նրա ընտանիքի հետ, Նուրիի եղբայրն իմ լավագույն ընկերներից է: Ես շատ եմ շփվում նրա հետ: Որոշեցի վերցնել Նուրիի խաղային համարը: Ցանկանում եմ լավ հիշողություններ կապել նրա հետ»,- 23-ամյա կիսապաշտպանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսին Աբդելակա Նուրին գիտակցությունը կորցրել էր «Այաքսի» ու գերմանական «Վերդերի» միջև ընկերական խաղում, իսկ հետո հայտնվել էր կոմայի մեջ: Բժիշկները նրան 15 րոպե օգնություն էին ցուցաբերել խաղադաշտում, ինչից հետո ուղղաթիռով տեղափոխել էին հիվանդանոց: Նրա մոտ ախտորոշվել էին գլխուղեղի չվերականգնվող վնասվածքներ։ Մոտ 2 տարի կոմայի մեջ գտնվելուց հետո այս տարվա ապրիլին նա ուշքի էր եկել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular