ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական շուկայում սպառնալիք կա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս թեման մշտապես գոյություն է ունեցել հայկական շուկայում, սակայն պատշաճ ուշադրություն չի դարձվել։ Թուրքական ապրանքներով Հայաստանի շուկայի հեղեղված լինելը, առանց չափազանցության, ազգային անվտանգության խնդիր է։ Ներմուծելով և գնելով թուրքական արտադրության ապրանքները՝ առաջինը՝ խրախուսում ենք թշնամի երկրի արդյունաբերությանը, փաստացի ներդումներ կատարում դրա մեջ, ստեղծում աշխատատեղեր եւ մեր կողմից համալրում Թուրքիայի պետական բյուջեն, երկրորդը՝ վտանգի ենք ենթարկում մեր կյանքն ու առողջությունը, քանի որ բացառված չեն թունավորումներն ու այլ թշնամական գործողությունները այդ ապրանքների միջոցով, երրորդը՝ դժվարություններ ստեղծում այն ապրանքների արտադրության ստեղծման և զարգացման համար, որոնց տեղում արտադրելու հնարավորություններն առկա են։

Բավական է նշել, որ համաձայն վիճակագրական կոմիտեի տվյալների, ՀՀ անկախության տարիներին Հայաստան ենք ներմուծել և սպառել գրեթե 3,5 մլրդ դոլարի թուրքական ապրանք։ Այն դեպքում, երբ դեպի այդ երկիր հայկական ապրանք չի արտահանվում։ Թուրքիան բարձր՝ 1000 տոկոս մաքսատուրքեր է սահմանել ՀՀ-ում արտադրված ապրանքների նկատմամբ, որի հետևանքով ցանկացած ապրանք թանկանում է մոտ 10 անգամ և անմրցունակ դառնում թուրքական շուկայում։ Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ ՀՀ-ն համարժեք միջոցառումներ չի կիրառում և սահմանափակում թուրքական ապրանքների մուտքը Հայաստան։ Պատճառաբանությունները մի քանիսն են եղել տարիներ շարունակ, որոնց մեծ մասը չեն դիմանում քննադատության։ Հիմնականը, որ Թուրքիայից ներմուծվում են զանգվածային սպառման ապրանքներ, որոնք էժան են և մեր սոցիալական վիճակը թույլ չի տալիս դրան խչընդոտել։ Իրականում թուրքական ապրանքներն ամենևին էլ էժան չեն, ի տարբերություն ասենք չինական կամ պարսկական ապրանքների։ Հետևաբար, այս արդարացումը հիմնավոր չէ։

Մյուս պատճառը, որ մենք Առևտրի համաշխարային կազմակերպության անդամ ենք և չենք կարող մաքսատուրքեր կիրառել թուրքական ապրանքների նկատամամբ։ Նախ, արդեն նշեցինք, որ Թուրքիան մեր նկատմամբ կիրառում է աստղաբաշխական մաքսատուրքեր և փակում իր շուկան մեր առջեւ։ Երկրորդ, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը հնարավորություն է տալիս մինչեւ 15 տոկոս մաքսատուրք կիրառել ներմուծվող ապրանքների նկատմամբ, եթե այդ պատճառով վտանգվում են ներքին շուկան եւ ներքին արտադրողները։ Սա ևս անհիմն պատճառաբանություն է։ Հաջորդը, որ հազարավոր մարդիկ զբաղված են թուրքական ապրանքների ներմուծմամբ, դրանով են ապրում եւ իրենց եկամուտները վաստակում։ Անշուշտ, դա ճշմարտություն է, բայց ամեն ինչ իր լուծումն ունի։ Կառավարությունը նախապես, ասենք վեց ամիս կամ մեկ տարի առաջ հայտարարում է, որ այդքան ժամանակ հետո թուրքական ապրանքների նկատմամբ կիրառվելու են մաքսատուրքեր և դրանք հայկական շուկայում դառնալու են անմրցունակ կամ սակավ մրցունակ։ Այդպես, նա հնարավորություն է տալու ներմուծողներին փնտրել այլ գործընկերներ այլ երկրներից և ներմուծել նույն ապրանքները։

2015 թ․-ին Հայաստանի ԵԱՏՄ մտնելը առավել քան նպաստավոր պայմաններ է ստեղծել դրա համար։ Կասկած չկա, որ թուրքական ներմուծմամբ զբաղվողները, թեև կկրեն որոշ դժվարություններ, բայց մեկ տարվա ընթացքում կգտնեն նոր գործընկերներ այլ երկրներից։ Պատճառաբանություններից կարելի է առանձնացնել նաև այն է, որ պետք է տարբերակներ գտնել թուրքական ներմուծմանը փոխարինող արտադրություններ ստեղծելու համար, որոնք կկարողանան մրցունակ լինել նախ՝ տեղական շուկայում, ապա՝ արտաքին շուկաներում։ Մասսամբ փաստարկված մոտեցում, որի կողմնակիցները սխալ են համարում թուրքական ապրանքների նկատմամբ սահմանափակումներ կիրառելը, ասելով, որ դրան փոխարինող տեղական ապրանքները առանց մրցակցության ժամանակի ընթացքում կդառնան ոչ մրցունակ։ «Հեղափոխական» իշխանությունն այս հարցի առնչությամբ ոչինչ չի անում, բացառությամբ էժան պոպուլիստական քայլերի։ Նիկոլ Փաշինյանը երբեմն հայտարարում է, որ ինքն ու իր ընտանիքի անդամները կրում են այս կամ այն տեղական արտադրանքը կամ էլ Նիկոլ Փաշինյանը եռագույն փողկապ է կրում և եռագույն գուլպաներ նվիրում այլ երկրի վարչապետին։ Բնական է, որ այս ձևով տեղական արտադրությունը չեն խրախուսում։

 

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular