ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետության շարունակականության հրամայականը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտնի բան է, որ պետության մեջ, ինչպես կյանքում և հասարակ հարաբերություններում, կան կանոններ, որոնք թեև որևէ կերպ ամրագրված չեն, միջազգային կոնվենցիաներով պաշտպանված չեն, բայց պակաս կարևոր չեն մայր օրենքներով ամրագրված իրավունքներից, ազատություններից։ Համաձայնեք՝ կան հարցեր, որոնք թեև փաստաթղթավորված լուծումներ չունեն և խախտման դեպքում պատասխանատվության մեխանիզմներ չկան, բայց կարևոր ատրիբուտ են հասարակական-քաղաքական կյանքում, պետականաշինության ավանդույթներում և ընդհանրապես քաղաքական հարաբերություններում։ Դա առաջին հերթին վերաբերում է երկրի դեմքերին և նրանց վերաբերմունքին նախկիններին, հակառակորդներին և այդպիսով օրինակ ծառայելուն, նոր մշակույթ ձևավորելուն, երկրում քաղաքական մթնոլորտը փոխելուն։

Երեկ լրացավ Արցախի անկախության 29-րդ ամյակը, միջոցառումներին ներկա չէին Արցախի նախկին երեք նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։ Բնականաբար, Արայիկ Հարությունյանը հանդգնություն չէր ունենա նրանց հրավիրելու միջոցառումներին, քանի որ նրանք Հայաստանի ներկա իշխանության հետ քաղաքական անհամաձայնություններ ունեն։ Իսկ Հարությունյանը վախվորած է, աշխատում է չանել քայլեր, որը կզայրացնի պաշտոնական Երևանին։ Դա դեռ բավական չէ, անգամ հրապարակային հայտարարում է այդ մասին, որ ինքը միայն համագործակցում է Հայաստանի իշխանություններին հոգեհարազատ ուժերի, գործիչների հետ։ Այս առումով մի առանձնահատուկ ձևով կաղապարված են նաև «սիրո և համերաշխության հեղափոխությամբ հպարտացող ՀՀ պաշտոնյաները։ Փաստացի երկու տարիների ընթացքում Հայաստանի վարչապետը ոչ մի անգամ չի հրավիրել նախկին նախագահներին պետական կարևորագույն միջոցառումներին, չի շնորհավորել նրանց տարեդարձը, չի այցելել նրանց։

Ընդամենը օրեր առաջ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի տարեդարձն էր, Փաշինյանը չշնորհավորեց նրան։ Մինչդեռ ինչքան կշահեին պետությունները և պաշտոնյաները, եթե վերականգնեին անձնական համակրանք, հակակրանքներից, ուժեղ անհատին բնորոշ լայնախոհություն դրսևորեին և ավանդույթներ ստեղծեին։ Պատկերացնում եք՝ ինչ համերաշխության մթնոլորտ կտիրեր. քաղաքական մշակույթ կձևավորվի, եթե քաղաքացին տեսներ, որ ներկա նախագահը, վարչապետը նախորդներին շնորհավորում է, այցելում է, երկրի համար կրտիկական հարցերի ժամանակ հավաքվում եւ քննարկումներ են անում։ Այս ամենը կվկայի անհատի բարձր արժեքների, գիտակցության ունենալու, քան ընթացիկ քաղաքականությամբ, մանր-մունր շահերով առաջնորդվելու մասին։

Հանուն արդարության նշենք, որ նախկինում ոչ առաջին դեմքերի կողմից մի քանի անգամ նախադեպեր եղել են պետական համակարգի ժառանգականության կարևորման մասով, օրինակ՝ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հավաքները նախկին նախարարների հետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարչապետների ակումբ ստեղծելը, սակայն այս ամենը կարճ կյանք ունեցավ և այդպիսով քիչ արդյունավետություն։ Իսկ փոխարենը մենք տեսել ենք նախկիններին հայհոյող, նրանց չբարևող, նրանց հետ վատ հարաբերություններ ունեցող բազմաթիվ պաշտոնյաներ և որևէ լավ բան չենք սովորել նրանցից։

 

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular