ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրի ռեսուրսները հին իներցիայով մսխվում են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հասկանալի չէ, թե ինչու նոր իշխանությունները մինչ օրս ոլորտ առ ոլորտ գնահատական չեն հնչեցնում այն ամենին, ինչը ժառանգել են նախորդ իշխանությունների կողմից: Մինչ օրս պարզ չէ, անգամ, թե, օրինակ, բնապահպանության, աշխատանքի և սոցիալական, էներգետիկ և այլ ոլորտներում ինչ վիճակ է եղել և այս ընթացքում ինչ է արվել: Մինչդեռ, պետք էր հասարակությանը տող առ տող բացատրել, թե ինչու է կառավարման համակարգը դեգրադացվել, դրա արդյունքում ուր ենք հասել և որ կետից ենք նորովի սկսել կառուցել երկիրը: Նոր իշխանություններն իրենց ողջ հույսը դրեցին ստուգումներ իրականացնելու և դրանց իրավական գնահատական տալու վրա, բայց, արի ու տես, որ անցած երկուսուկես տարիները ցույց տվեցին, որ դա ոչ միայն ոչ մի տեղ չտանող ճանապարհ էր, այլև նոր հարցեր առաջացրեց, որի մասին շարունակում է լռել նոր իշխանությունը:

Այս պայմաններում, բնական է, որ ոչ միայն նախկինների կերածը կմարսվի, այլև բացահայտումները կզրոյացվեն, և հասարակությունն այդպես էլ չի հասկանա, թե իրականում ինչի մասին էր իշխանափոխությունը, եթե մեծ հաշվով ո՛չ կառավարման համակարգում շատ բան չէր փոխվելու, ո՛չ էլ բացահայտումների մասով անուններ չեն հնչեցվելու: Ուշագրավ է, որ վարչապետ Փաշինյանի աղմկահարույց բացահայտումների մասին պատմող լայվերն էլ արդեն չկան: Մինչդեռ, թվում էր, որ երկար ժամանակ դրանց պակասը չպետք է լիներ:

Դրա փոխարեն վարչապետ Փաշինյանը առանց վարանելու հայտարարեց, որ ՀՀԿ-ի հագով կարված օրենքներն ու Սահմանադրությունը նաև իր հագով է, և դրանով կանաչ լույս վառեց նախկին իշխանությունների համար: Այդ ամենով հանդերձ, հասարակությունը դեռ սպասում է, որ նոր իշխանությունները նախկին իշխանությունների գործունեությանը ոլորտ առ ոլորտ հստակ գնահատական տան, քանի որ լղոզված ու ոչինչ չասող պատասխանները օգնում են երկրի ռեսուրսները հին իներցիայով մսխելուն և տեղում դոփելուն:

Կարինե Միքայելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular