ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոթորիկ մեկ բաժակ ջրում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն է։

— Այս օրերին քաղաքական օրակարգում է նոր Սահմանադրության մշակումը, «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունները և այլն: Ի՞նչ եք կարծում այս փոփոխություններից հետո մենք վերջնականապես կունենա՞նք օլիգարխներից կամ տնտեսական կապիտալ ունեցողներից ազատագրված խորհրդարան:

— Փոփոխությունները միտված են ոչ միայն խորհրդարանի պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու, այլ նաև կուսակցությունների ներքին ժողովրդավարության և ֆինանսական թափանցիկության հաշվետվողականության բարձրացմանը։ Այդ փոփոխությունների վերջնական հիմնանպատակը այն չէ, որ խորհրդարանը զերծ լինի օլիգարխիայից, եթե մենք նայենք գործող սահմանադրությանը և գործող կուսակցությունների մասին օրենքի պայմաններում էլ մենք ունենք խորհրդարան, որը ձևավորվել է 2018թ դեկտեմբերի ընտրություններով և որտեղ օլիգարխիա գրեթե առկա չէ։ Ինչը նշանակում է, որ խորհրդարանը օլիգարխիայից զերծ պահելը ոչ թե ավելի շուտ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն ունի, այլ ընդհամենը պետք է արձանագրել, որ փոխվում է իրավակիրառ պրակտիկան և քաղաքական ուժերն այլևս չեն ապավինում այս կամ այն ֆինանսական բուրգին, այլ ավելի շատ ապավինում են ժողովրդի քվեին։ Սահմանադրական փոփոխությունները կամ կուսակցությունների օրենքը այս հարցը մասամբ է լուծում, բայց դրանց փոփոխության հիմնական նպատակը բոլորովին այլ օրակարգ է։

— ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու Վանեցյանի «Հայրենիքը» համախմբվել են ու դիմակ չկրելու համար տուգանքները չեղարկելու նախաձեռնությամբ են հանդես գալիս: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում ընդհանրապես այս եռյակի գործունեությանը, մեծամաշտաբ հանրահավաքներ անելու մասին հայտարարություններին:

— Նախ պետք է հասկանանք,որ դիմակ կրելու հետ կապված կոչերը, եթե երկրում և առհասարակ ամբողջ աշխարհում կա համաճարագ և կա որոշակի կանոններ արտակարգ դրության պայմաններում իրավիճակը հաղթահարելու և պայմաններից մեկը նաև դիմակի կրումն է, նշանակում է դիմակ չկրելը միտված է ամբողջ հակահամաճարակային գործընթացի պարալիզացմանը։ Իսկ քաղաքացիներին դրդել նրան, որ չվճարեն տուգանքներ այդ նույն հաջողությամբ կարող են քաղաքացիներին այլ ապօրինի գործողությունների դրդել, օրինակ հարկերը չվճարել, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափել և ես կարծում եմ, որ դրանք ոչ իրավաչափ կոչեր են և ողջամիտ քաղաքացիները այդ կոչերին չեն հետևի։ Եվ իրենց միավորումից կամ իրենց կոչերից ես խելամիտ որևէ բան չէի էլ ակնկալում, մնում է միայն խոսեն չիպերի և 5G-ների մասին և դրանով կհամալրեն արդեն հայտնի ոչ ադեկվատների շրջանակը։ Իսկ իրենց միավորման մասին կասեմ, որ իրենք ընտրել են ինքնաոչնչացման ամենակարճ ճանապարհը և ավելի լավ լյուստրացիա ցույց տալու համար թե քաղաքական դաշտում ով ով է՝ չէր կարող լինել։

— Ինչպես եք վերաբերում պարետի այն որոշմանը, որ մի շարք պաշտոնատար անձիք ազատվում են դիմակ կրելու պարտավորությունից, բայց ժողովուրդը շարունակում է կրել դիմակ։

— Շատ նորմալ եմ համարում այդ տեսակ կարգավորումները, որովհետև, ըստ էության, մամուլում և ընդդիմադիր քաղաքական շրջանակները խոսեցին միայն այդ որոշման մի կետի մասին, այսինքն, միայն վերնագիրը մեկնաբանեցին և այդ ամբողջ որոշումը երևի ոչ մեկն էլ չկարդաց և չհասկացավ թե ինչի մասին է խոսքը։ Որոշումը վերաբերում է միայն ելույթների ժամանակ դիմակ չկրելուն եթե միջոցառումները նշանակված են տվյալ պաշտոնատար անձանց գլխավորությամբ և միայն ելույթ ունենալու դեպքում այդ անձիք կարող են դիմակ չկրել, իսկ մնացած պայմաններում դիմակի կրումը պարտադիր է։ Այդ տեսակ միջոցառումներ, չեմ կարծում, որ մեր երկրում ամեն օր կազմակերպվում է։ Եվ ասել թե նրանք ազատվել են դիմակ կրելու պարտավորությունից ճիշտ չէ, քանի որ խոսքը վերաբերում է միայն կոնկրետ իրավիճակում այն էլ ելույթ ունենալու պահին։ Եվ այստեղ արտառոց ոչինչ չկար, կար ընդամենը մեծ աղմուկ՝ փոթորիկ մեկ բաժակ ջրում։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular