ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ասուլիսին օնլայն հարթակից հարց ուղղել հնարավոր չեղավ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ակադեմիկոս Գեղամ Գևորգյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ ներկայացնելով բուհում իրականացված գործընթացները, անդրադարձավ նաև այս տարի կրթական ծրագրերում կատարված փոփոխություններին, այդ թվում՝ մագիստրատուրայի ընթացքում պրակտիկայի ներառմանը, որը նախորդ տարիներին չի եղել: Անդրադառնալով ռեկտորների ընտրության կամ նշանակվելու մասին հարցին` Գ. Գևորգյանը նշեց, որ իր կարծիքով ճիշտը նշանակելն է, քանի որ նախկինում իրականացված բոլոր ընտրությունների ժամանակ, իրականում, բուհերի ռեկտորները նշանակվել են:

«Ես միշտ ասել եմ, որ ճիշտ եմ համարում ռեկտորի նշանակումը: Գաղտնիք չէ, որ բոլոր բուհերի ռեկտորները պետք է ունենան իշխանությունների աջակցությունը և դա նորմալ է: Եվ ես համարում եմ, որ իշխանությունն էլ պետք է նշանակի ռեկտորներին, քանի որ ինչպես այս, այնպես էլ շատ այլ բուհերի սեփականատերը պետությունն է: Եվ էնպես չի լինում, որ որևէ կազմակերպության գործերը տնօրինի ոչ սեփականատերը: Դա անբնական է»,- ասաց Գ. Գևորգյանը:

Ի դեպ, 1or.am-ը ևս հարց ուներ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին, սակայն ասուլիսին անձամբ ներկա չլինելու պատճառով մեր հարցը չհնչեցվեց: Հարցը մենք կուղղենք գրավոր հարցում ուղարկելով, բայց հարց է ծագում, թե ինչու ԵՊՀ ռեկտորի ասուլիսին հնարավորություն չունեցան հարց ուղղել այն լրատվամիջոցները, որոնք անձամբ ներկա չէին գտնվել, առավել ևս, երբ վաղուց արդեն նորմալ պրակտիկա է դարձել օնլայն հարթակներով բանախոսներին հարց ուղղելու պրակտիկան: Սա ևս մեկ ապացույց է, որ ԵՊՀ-ում դեռևս շարունակվում է զգուշավորություն ցուցաբերելու քաղաքականությանը, ինչը, հատկապես իշխանափոխությունից հետո, համաձայնեք, ընկալելի չէ ո՛չ հասարակության, ո՛չ էլ իշխանափոխության գաղափարախոսության տեսանկյունից:

 

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular