ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես չգիտեմ, թե որտեղ է խախտվել մեր գենը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում առկա բնապահպանական խնդիրների մասին 1or.am  կայքը զրուցել է բանասեր, հասարակական գործիչ Կարինե Փանոսյանի հետ։

Հարցին, թե ինչ բնապահպանական խնդիրներ կան Հայաստանում, բնապահպանը պատասխանեց․

«Հարցնում եք, թե ինչ բնապահպանական խնդիրներ կան Հայաստանում։ Այդ խնդիրներից կարևորագույնը մարդն է, որը չի խնայում իրեն շրջապատող միջավայրը, սպառում է այն անխնա՝ ոչնչացնելու գնով։

Թեև ամենուր ու ամեն օր մենք ավելի մեծ թափով ենք ենթարկվում բնասիրության քարոզներին, սակայն դրական արդյունքը հասարակության վրա շատ դանդաղ ենք տեսնում։

Հայաստանում ամենուր աղբանոցների ես հանդիպում՝ պատմության հուշարձանների հարևանությամբ, թե՛ բնության հուշարձանների ճանապարհներին կից, թե՛ ճանապարհներից հեռու, լեռների գագաթներին, թե՛ կիրճերում, ծառերի ճյուղերին կապված կտորների մնացորդներ՝ բժշկական դիմակներից սկսած, մինչև ներքնազգեստ, որոնք կեղծ հավատքի վկայություն են, կամ պլաստիկե ու ապակյա շշեր, պոլիէթիլենային տոպրակներ ու ինչ տեսակ աղբ ասես։

Ես չգիտեմ, թե մեր գենը որտեղ է խախտվել, բայց մենք բնություն չենք սիրում, չենք սիրում մշակույթ, չենք սիրում մեր երկիրը։ Սիրեինք՝ ամեն թփի, ամեն տերևի վրա կդողայինք, սիրեինք՝ ամեն քարի կտորի համար կաղոթեինք, մինչդեռ խոնարհված եկեղեցիների պատերին՝ մի քանի մետր բարձրության վրա սիրո խոստովանություններ չէինք կարդա։

Չգիտեմ, թե որտեղից պետք է սկսենք ուղղել մեր սխալները, բայց պետությունը, որպես կառույց, և հասարակությունը, որպես ժողովուրդ, պարտավոր է ընդհանուր գաղափարախոսության շուրջ աշխատել ու հոգ տանել մեր շրջակա միջավայրի մասին։

Այսօր մենք ունենք ճգնաժամային խնդիրներ՝ Սևանը, ՀԷԿ-երը, հանքերը, անտառահատումները։ Սրանք միմյանց հետ մեկ ամբողջական համակարգ կազմող խնդիր են։ Սրանցից յուրաքանչյուրը մյուսի շարունակությունը կազմող վտանգավոր գործոնն է։

Հատվում են ծառեր՝ թուլանում է հողը, փոփոխվում է միկրոկլիման, որոշ կենդանիներ հեռանում են տարածքից։ Կառուցվում է ՀԷԿ՝ գետն անցնում է խողովակների մեջ, ջրային կենսա-բուսական աշխարհը ենթարկվում է փոփոխության, օդի խոնավությունն է փոփոխվում, միջավայրը կրկին ենթարկվում է փոփոխության։ Նույնը հանքերի մասով և այսպես շարունակ»։

Այն հարցին, թե արդյոք Հայաստանում ճիշտ են կառուցված ՀԷԿ-երը և չեն վնասում գետերում առկա ձկնատեսակներին Կարինե Փանոսյանը պատասխանեց․

«Ես ինժեներ չեմ, բայց գիտեմ, որ ՀԷԿ-երը մեծ վնասներ են հասցնում բնությանը։ Եթե երբևե տեսել եք ՀԷԿ, ապա կպատկերացնեք, որ այն խողովակները մտնելուց առաջ առատաջուր է, իսկ խողովակներից դուրս է գալիս առվակի տեսքով։

Բացի այն, որ դա վնասում է ձկնատեսակների այնտեղ լինելուն, նաև միկրոկլիմայի վրա է ազդում։ Իսկ հետևանքն այն է, որ չորանում են որոշ խոնավասեր բույսեր, տարածքից հեռանում են կենդանատեսակներ, օդի խոնավությունը պակասում է»։

Բնապահպանը նաև մեզ տրամադրեց լուսանկար Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Արգիճի գետի վրա կառուցված ՀԷԿ-ից։

«Հուշարձան էի որոնում, ՀԷԿ գտա։ Գետի ջրառատ կողմը չէր երևում, իսկ խողովակներից այն կողմ այս էր»։

«Սևանին սպառնացող խնդիրների մասին տարիներ շարունակ բնապահպանները տեղեկացրել են։ Ցավոք, այն ժամանակ լսող չկար, իսկ հիմա բոլոր գործողություններն ուղղված են ոչ թե կանխելու աղետը, այլ փրկելու, և մի փոքր բարելավելու ջրի որակը։

Մենք միշտ մտածում ենք անհատների շահերի մասին՝ գյուղացին մեղք է, ջուր չունի, գեղարքունիքցին մեղք է, գործ չունի, պիտի ձուկ որսա։ Բայց համամարդկային ու պետական շահի մասին մոռանում ենք։

Այնքան շատ մտածեցինք հեշտ ճանապարհով լուծել գյուղացու ջրի խնդիրը, որ մոռացանք, որ այդ ջուրը մի օր կարող է չլինել, ու հասանք այն օրվան, որ Սևանը կորցնելու լուրջ վտանգի առաջ ենք։

Այնքան մտածեցինք, որ ձկնորսը ուրիշ գործ չունի, որ մոռացանք, որ ձկների ու խեցգետինների քանակի անկման պատճառով մենք կարող ենք չքնաղ քաղցրահամ լճի փոխարեն ունենալ հսկա ճահիճ։

Երկու օր առաջ ես վայելեցի Սևանի հարավային ափերի ճահճացած բույրը։

Հուսանք՝ ափամերձ գոտիների մաքրման աշխատանքներն արդյունավետ կլինեն, ու որոշ չափով կկարգավորվի խնդիրը։

Բայց մարդկանց փնթիության դեմ էլ է հարկավոր պայքարել։

Որոշ ափեր՝ բոլորովին վայրի, ուր հանգիստ կազմակերպելն անհնար է, ծփում էին պլաստիկե շշերից ու պոլիէթիլենային տոպրակներից»։

 

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular