700 միլիոն եվրոյի պայմանագիր. Մեսին ու «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարները պայմանավորվել են
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին պայմանավորվածություն է ձեռք բերել City Football Group-ի հետ, որին է պատկանում անգլիական «Մանչեսթեր Սիթին», հաղորդում է Daily Record-ը:
Կողմերը համաձայնեցրել են 5 տարվա պայմանագիր, որի արժեքը կազմում է 700 միլիոն եվրո: 33-ամյա Մեսին 3 մրցաշրջան կացկացնի «Մանչեսթեր Սիթիում», այնուհետև կտեղափոխվի ամերիկյան «Նյու Յորք Սիթի», որտեղ կխաղա 2 տարի: «Նյու Յորք Սիթին» նույնպես պատկանում է City Football Group-ին:
Գումարի մի մասի դիմաց Մեսիին առաջարկել են կազմակերպության բաժնետոմսերի մի մասը, սակայն նա հրաժարվել է, քանի որ կան City Football Group-ի բաժնետոմսերը գնահատելու հետ կապված դժվարություններ:
«Բարսելոնան» արդեն սկսել է թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի գլխավորությամբ պատրաստվել նոր մրցաշրջանին, սակայն Մեսին չի մասնակցում մարզումներին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգենտինացի ֆուտբոլիստը որոշել է հեռանալ «Բարսելոնայից» և իր որաշման մասին հայտնել է ակումբին: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի ամառ: Նախորդ մրցաշրջանում Մեսին ակումբային մակարդակում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 31 գոլի ու 26 գոլային փոխանցման հեղինակ: