ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաստ». Ինչ­պե՞ս է Հա­յաս­տա­նը վե­րած­վում մեծ շինհ­րա­պա­րա­կի, երբ շի­նա­րա­րու­թյան ծա­վալ­ներն այս տա­րի կտրուկ ան­կում են ար­ձա­նագ­րել

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի տնտեսությունը ծանր օրեր է ապրում. դեռևս տեսանելի չէ այն լույսը, թե երբ է սկսվելու տնտեսական վերականգնման փուլը։ Տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում շարունակվում են անկումային ցուցանիշներ գրանցվել, բայց ուշագրավ է, որ անկումային ցուցանիշներով աչքի է ընկնում հատկապես շինարարության ոլորտը։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարությունը կրճատվել է 23,4 %-ով։

Շինարարության ծավալների անկումը շարունակվել է նաև այս տարվա հուլիսին, երբ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ անկումը կազմել է 19,5 %: Ի տարբերություն մյուս ոլորտների, շինարարության ոլորտում անկման տեմպերը հուլիսին նախորդ ամսվա համեմատ փոքր-ինչ դանդաղել են: Այնուամենայնիվ, շինարարության ծավալները շարունակվում են զգալիորեն կրճատվել:

Այս համատեքստում արժե նկատել, որ շինարարությունը տնտեսության կարևոր ճյուղերից է, որը կառուցում և վերակառուցում է տարբեր նշանակության շենքեր ու կառույցներ, իսկ շինարարական աշխատանքների ծավալներն իրենց դրական մեծ ազդեցությունն են ունենում տնտեսության զարգացման ու սոցիալական ապահովության վրա: Շինարարությունը տնտեսության ամենահամակարգաստեղծ ոլորտներից մեկն է, որը մուլտիպլիկատիվ մեծ էֆեկտ է ապահովում։

Ըստ էության, շինարարությունը և շինմոնտաժային աշխատանքները նպաստում են մեծ քանակությամբ ապրանքատեսակների արտադրությանը կամ ներմուծմանը: Տնտեսության այս ճյուղի արտադրանքն արտադրական ձեռնարկությունների, տրանսպորտային ճանապարհների, էներգետիկ համակարգի, ջրատեխնիկական կառույցների, բնակելի տների, հանրակրթական դպրոցների, նախադպրոցների, գիտական, մշակութային և այլ հաստատությունների, օբյեկտների ավարտված և գործարկված շենքերն ու շինություններն են։

Սրա հետ մեկտեղ՝ անհրաժեշտ է ավելացնել այն հանգամանքը, որ շինարարության ոլորտը մեծ թվով քաղաքացիների զբաղվածության հարց է լուծում։ Եվ շինարարության անկման պարագայում այս ոլորտում աշխատանք ունեցող քաղաքացիները ցանկանալու են արտագաղթել և իրենց մասնակցությունը բերել այլ երկրների շինարարական աշխատանքներին։ Հիմա դա հնարավոր չէ կորոնավիրուսային համավարակի պայմաններում, իսկ դա ավելի է բարդացնում մարդկանց վիճակը: Փաստորեն, հաշվի առնելով շինարարության ոլորտի կարևորությունը, իրավիճակն իրապես մտահոգիչ է։

Եվ սա այն պարագայում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման ընթացքում հանրությանը մեծ խոստումներ էր տալիս, թե Հայաստանին շինարարական բում է սպասվում։ Ամիսներ առաջ էլ, պատասխանելով պատգամավորներից մեկի բարձրացրած հարցին, Փաշինյանը պատասխանեց, թե կառավարությունը մտադիր է էլ ավելի մեծացնել կապիտալ շինարարության ծախսերը և այդպիսով արտակարգ դրության ընթացքում լուծել արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների խնդիրը։

Բայց պարզ է դառնում, որ շինարարության ոլորտում կառավարության կողմից կատարված համապատասխան աշխատանքների դրական արդյունքները տեսանելի չեն, այլապես դրանք իրենց արտացոլումը կստանային պաշտոնական վիճակագրության մեջ։ Իսկ այս հանգամանքը չի խանգարում, որ վարչապետը փորձի հանրությանը հրամցնել, թե շինարարության մեջ դրական տեղաշարժեր են տեղի ունենում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular