ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկարատև գործընթաց, որը խնդիրներ է առաջացնելու. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները, հասկանալով, որ վերջին շրջանում երկրում ստեղծված համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ չեն կարողանալու պետբյուջե մուտքեր ապահովել, և տնտեսական ավելի մեծ անկումն անխուսափելի է, ամեն գնով փորձում են օր առաջ կյանքի կոչել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքը։

Մասնավորապես, մենք տեղեկություններ ունենք, որ համապատասխան մարմնին հստակ հանձնարարվել է առաջիկա հնարավոր կարճ ժամկետում ակտիվ ու կազմակերպված մշակել աշխատանքային պլան և իշխանություններին ներկայացնել հստակ քայլերի մեխանիզմ։ Ի դեպ, նշենք, որ այս օրենքի կիրառելիությունը, բացի նրանից, որ բավականին լուրջ գործիքակազմ է պահանջելու, նաև տևական պրոցեսներով է անցնելու, և չի բացառվում, որ որոշ գործերի քննություն նույնիսկ տարիներ տևի։

Ըստ այդմ, փորձագետների կարծիքով, եթե իշխանությունները մտադիր են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքն իրենց համար դարձնել տնտեսական փրկօղակ, այդքան էլ հեշտ ու արագ իրականացվող գործընթաց չի լինելու։ Թերթի հետ զրույցում ոլորտային հայտնի մասնագետներից մեկը նշել է, որ այս օրենքի կիրառումը ոչ թե օգնելու է օրվա իշխանություններին, այլ անմիջական ազդեցություն է ունենալու երկրից կապիտալի արտահոսքի վրա, քանզի մարդիկ վաղ թե ուշ հասկանալու են, որ երկրում առողջ մթնոլորտն ուղղակի բացակայում է, տնտեսության նկատմամբ չկա վստահություն, քանզի կա մտահոգություն, որ գործ ունենանք ոչ թե իրական ապօրինությունների բացահայտման, այլ անցանկալիների դեմ պայքարի միջոցի հետ։

Նրա խոսքով, սա արտաքին աշխարհում ՀՀ վարկանիշի անկման վրա լուրջ ազդեցություն է ունենալու և գրեթե ի սպառ վերացնելու է առանց այդ էլ գոյություն չունեցող ներդրումների հոսքը դեպի ՀՀ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular