ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղի կիրառությունը կենցաղում. Լվանում ենք ապակիները, փայլեցնում զարդերն ու վերացնում տհաճ հոտերը

ՖՈՏՈ

Ժամանակին աղը շատ թանկարժեք ապրանք էր համարվում, այսօր սակայն այն մեր խոհանոցի անբաժան մասն է կազմում։ Բայց չնայած որ ուտեստների մեծ մասն անհնար է առանց աղի պատկերացնելը, միևնույնն է, շաքարի հետ միասին այն «սպիտակ մահ» են անվանում։ Սակայն պետք չէ թերագնահատել այն։

Աղը կարող է կենցաղում ևս շատ օգուտ տալ մեզ։ Հենց կենցաղում աղի տարբեր կիրառություններն է այսօր ներկայացնում Positive-ը։

Տան և մեքենաների ապակիները մաքրելու համար

2 ճ.գ. աղը լուծեք 3 լիտր գոլ ջրի մեջ։ Այս լուծույթով լվացեք պատուհանները, սրանով կարող եք նույնիսկ կահույքի վրա մնացած լաքաները մաքրել։

Թեթև լվացք

Հագուստը գունաթափումից պաշտպանելու համար լվացքի մեքենայի մեջ մի քիչ աղ լցրեք։ Օգտագործելով աղը մի քիչ ջրի հետ միասին կարելի է հանել կարմիր գինու լաքաները։

Ատամնացավի դեպքում

Ատամնացավի դեպքում մի քիչ աղը լուծեք գոլ ջրի մեջ և դրանով ողողեք բերանը։

Ոտքերի քրտնարտադրության դեմ

Ոտքերի համար աղով վաննաներ կարելի է անել։ Դրա համար 8 լիտր ջրին 3 ճ.գ. աղ ավելացրեք և մեկ քառորդ օճառ։ Ոտքերի քրտնարտադրությունն ու տհաճ հոտը կանցնեն, բայց դա կարող է չորացնել մաշկը։

Վերացնում է ջեռոցի տհաճ հոտը

Եթե օրինակ ձուկ պատրաստելուց հետո ջեռոցում տհաճ հոտ է մնացել, ձեզ օգնության կհասնեն աղն ու դարչինը։ Մի քիչ այս խառնուրդից ցանեք ջեռոցի մեջ և մի որոշ ժամանակով այն միացրեք։ Մի քանի րոպեից ցնկացած տհաճ հոտ կանհետանա։

Արծաթն ու պղինձը մաքրելու հրաշալի միջոց

Խառնեք քացախն ու աղը և այդ խառնուրդով շփեք մետաղական իրերը մինչև կփայլեն։

Խցանված խողովակներ

Խոհանոցում լվացարանակոնքի խցանված խողովակը մաքրելու համար աղ լցրեք դրա մեջ և վրայից եռացրած ջուր։

Մաշկի համար` սկրաբ

Քարաղը խառնեք լավանդայի եթերայուղի հետ։ Քսեք դեմքին, իսկ հետո ջրով լվացեք։ Յուղը կփափկացնի ձեր մաշկը, իսկ աղը կվերադարձնի փայլն ու նրբությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular