ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ Սեպտեմբերի 2

ՖՈՏՈ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաստատակամ եղեք ու հանգստություն պահպանեք. հենց դա հնարավորություն կտա մեծ հաջողության հասնել, գլուխ հանել գործերից, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել: Աստղերը հիմա ձեր կողմից կլինեն, բայց դա չի նշանակում, որ բոլոր խնդիրներն իրենք իրենց լուծվելու են: Աշխատել պետք է, սակայն արդյունքն էլ չի հիասթափեցնի:

Ուշադիր եղեք ինտուիցիայի հուշումներին: Դա հատկապես կարևոր կլինի անձնական հարաբերություններում: Այստեղ լավ է հույս չդնեք խորհուրդների վրա, նույնիսկ եթե դրանք տան մարդիկ, որոնց փորձին սովոր եք վստահել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բավական լարված օր է: Հաճախ ոչ միանշանակ իրավիճակներ կստեղծվեն, իրադարձություններ տեղի կունենան, որոնք կստիպեն հուզվել: Չեն բացառվում տհաճ հանդիպումները, զրույցները, որոնցից կնախընտրեիք խուսափել: Շրջապատողները հաճախ կհիշեցնեն ձեզ նախկինում գործած սխալների մասին, և դրա մեջ հաճելի բան քիչ կլինի:

Արժե ուշադիր լինել մանրուքներին. մասերը, որոնք հիմա աննշան կթվան, ավելի ուշ կարող են կարևոր դեր խաղալ: Օրվա երկրորդ կեսին հավանական են լավ նորություններ: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, որոնց մասին վաղուց ոչինչ չեք լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք կարող եք հաջողությունների հասնել, եթե ինքնուրույն գործեք, ոչ մեկից հուշումներ ու աջակցություն չսպասեք: Շրջապատողները ձեզ միշտ ճիշտ չեն հասկանա, երբեմն նրանց հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի: Բայց լուրջ կոնֆլիկտներից կկարողանաք խուսափել, և շատը այն բանի շնորհիվ, որ կաշխատեք հարթել սուր անկյունները:

Կենտրոնանալը հեշտ չի լինի, երբեմն մեծ կլինի բոլոր գործերը հետաձգելու գայթակղությունը: Բայց օրը բացարձակ հարմար չէ ծուլանալու ու ժամանակն անգործության մեջ վատնելու համար: Դուք ձեզ ավելի լավ կզգաք, երբ ինչ-որ օգտակար բանով զբաղվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի, արդյունավետ օր է, որը նոր հնարավորություններ ու գրավիչ հեռանկարներ կբացի ձեր առաջ: Դուք չեք վախենա փորձարկումներ անելուց, հաճույքով նոր բան կփորձեք, ռիսկի կդիմեք, եթե իրավիճակը դա պահանջի: Շրջապատողներին դուր կգա ձեր տրամադրվածությունը, շատերը օգնություն կառաջարկեն: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերություններում: Հիմա դուք մտերիմներին լավ կհասկանաք, ներողամիտ կլինեք նրանց թուլությունների հանդեպ, կգտնեք տարաձայնություններից խուսափելու եղանակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Տրամադրությունը փոփոխական կլինի, դուք հաճախ կկորցնեք հավասարակշռությունը դատարկ բաների պատճառով: Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր աջակցության կարիք կզգան, բայց ամեն անգամ չեն հասկանա, թե ում կարելի է դիմել այդ հարցով: Հին ծանոթները պատրաստ կլինեն օգնել, բայց դուք ստիպված եք լինելու նրանց բացատրել, թե ինչ է պետք անել:

Կարող են նյարդայնացնել մանր-մունր գործերը, որոնք ուշադրության կարիք կզգան: Հաճախ հենց դրանք ձեզ կխանգարեն կենտրոնանալ ավելի կարևոր ու լուրջ բանի վրա: Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների, մտերիմների հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրն ուժեղ ապրումներ կբերի: Դրանց համար լուրջ պատճառներ չեն լինի, երբեմն պարզապես չափազանց սուր կարձագանքեք դատարկ բաներին, կհուզվեք այն ամենի պատճառով, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք կկարողանան ձեզ աջակցել, հանգստացնել ու նույնիսկ ոգեշնչել:

Օրվա երկրորդ կեսին հոգսեր սպասվածից շատ կլինեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները կամ զբաղվել նրանով, ինչը սովորաբար մեկ ուրիշն էր անում: Բայց դուք հրաշալի ամեն ինչից գլուխ կհանեք, նույնիսկ հոգնածություն չեք զգա. ձեր էներգիան բավարար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի շտապեք: Վատ օր չէ, բայց շտապողական որոշումները, չմտածված խոսքերն ու արարքներն ամեն ինչ կփչացնեն: Չի բացառվում՝ ձեզ պետք գա հին ծանոթի, մտերիմ մարդու խորհուրդը, որը ձեզ լավ է հասկանում: Նրանց հետ, որոնց առաջին անգամ եք տեսնում, զգույշ եղեք. այդ մարդիկ կարող են ձեզ մոլորության մեջ գցել, չարաշահել ձեր բարությունը:

Օրը հարմար է ինչ-որ բան սովորելու, տեղեկատվություն հավաքելու ու վերլուծելու համար: Նրա երկրորդ կեսին ինտուիցիան օգտակար հուշումներ կանի: Չի բացառվում՝ ապագային վերաբերող հրաշալի գաղափարներ ունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Լավ է ոչինչ չհետաձգեք: Օրվա առաջին կեսը բարենպաստ է, ինտուիցիան հաճախ կհուշի՝ ինչպես վարվել, ինչ արժե ասել կամ անել հաջողության հասնելու համար: Այդ հատվածում հնարավոր են և հաջող զուգադիպություններ, որոնք կարող եք օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Հավանական են ձգձգումներ գործերում, ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա: Պատրաստ եղեք փորձարկումներ անելու, անսովոր լուծումներ փնտրելու և այն հարցերին պատասխաններ գտնելու, որոնք ուրիշներին փակուղու առաջ են կանգնեցրել: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրն անսովոր հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ է խոստանում: Այն հարմար է հանդիպելու համար մի մարդու հետ, որին կուզենայիք դուր գալ: Բարենպաստ տպավորություն թողնելը դժվար չի լինի:

Կարող են նոր ծրագրեր հայտնվել՝ կապված աշխատանքի, ուսման կամ ստեղծագործական կյանքի հետ: Դուք ճիշտ կգնահատեք ձեր ուժերն ու հնարավորությունները, անհապաղ հաղթանակների վրա հույս չեք դնի ու շրջապատողներից շատ բան չեք սպասի: Հավանական է վերականգնվեն հին գործնական կապերը: Չի բացառվում՝ գործընկերները հետաքրքիր մի բան առաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը հրաշալի է կարևոր հարցերը լուծելու համար: Հենց այդ հատվածում կարող են լավ գաղափարներ հայտնվել, և դուք շուտով կսկսեք կյանքի կոչել դրանք: Հավանական են համագործակցության անսովոր առաջարկներ: Չի բացառվում՝ կիրառում գտնեք ձեր տաղանդներին, որոնցով շատ եք հպարտանում:

Օրվա երկրորդ կեսին հավանական են փոքրիկ թյուրիմացություններ, տհաճ պատահարներ: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, բայց տրամադրությունը կարող է ժամանակավորապես փչանալ: Աշխատեք չբարկանալ նրանց վրա, որոնք ոչ մի բանում մեղավոր չեն, չվշտանալ մանրուքների պատճառով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսին լսեք ինքներդ ձեզ: Այդ հատվածում ինտուիցիան շատ ուժեղ կլինի, նրա հուշումները ժամանակին, օգտակար ու հստակ կլինեն: Կարող եք նոր գործեր սկսել, եթե դրանք ավելի շատ հնարամտություն են պահանջում, քան կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն:

Օրվա երկրորդ կեսը ձեզանից մի կողմից գործերում համառություն, իսկ մյուս կողմից՝ շրջապատողների հետ շփումներում նրբանկատություն կպահանջի: Արժե հետաձգել այն հարցերի քննարկումը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել ու նախապատվությունը տալ հաճելի զրույցներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մի շտապեք: Շտապողականությունից խուսափել անհրաժեշտ է հատկապես, եթե խոսք գնա ոչ միայն ձեզ համար կարևոր բաների մասին: Ժամանակ է պետք իրավիճակից գլուխ հանելու և ինտուիցիայի հուշումները լսելու համար: Շրջապատողները խորհուրդներ կտան, բայց դրանք միշտ չէ, որ պիտանի կլինեն. կողքից հայացքը հիմա ավելի շատ կխանգարի, քան կօգնի:

Դուք համառ կլինեք այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է, բայց միշտ կզգաք, երբ է օգտակար նահանջել, ժամանակավորապես հետաձգել մտածածը կյանքի կոչելը: Շրջապատողներին ձեր արարքների մոտիվները միշտ չէ, որ հասկանալի կլինեն, բայց հազիվ թե ինչ-որ մեկը փորձի իր տեսակետը պարտադրել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular