ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսագիտական նոնսենս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այն, որ Հայաստանը գտնվում է սոցիալ-տնտեսական ճգնաժամում, կրճատվել են աշխատատեղերը և նվազել մարդկանց եկամուտները` ապացուցման կարիք չունի, քանի որ կայացած փաստ է։ Սակայն, այս ակնհայտ և անգամ պաշտոնական վիճակագրության կողմից հաստատված իրողությանը Նիկոլ Փաշինյանը փորձում է հակադրվել։ Նրա ձգտումը մարդկանց խաբելու և համոզելու, որ իր կառավարման ընթացքում ամեն ինչ միայն լավանում է, հասել է մոլագարության։ Հերթական անգամ նա գրել է, թե հուլիս ամսին աշխատատեղեր են ավելացել նախորդ տարվա հուլիսի համեմատ։ Արդեն մի տեսակ բարի ավանդույթ է դարձել, որ մինչ վիճակագրական տվյալները հրապարակվելը, Նիկոլ Փաշինյանը ինչ-որ ցուցանիշներ է հրապարակում՝ դրանով արդեն ուղղորդելով վիճակագրական կոմիտեին, թե ինչ թվեր պետք է հրապարակել։ Միաժամանակ, նման քայլով նա հնարավորություն չի տալիս համադրումներ և համեմատություններ անել՝ պարզելու համար, թե որքանո՞վ են համապատասանում իր նշած տվյալները իրականությանը։Սակայն, արդեն իսկ հրապարակված ցուցանիշներով էլ հնարավոր է հերքել վերոնշյալ կեղծիքը։

Ըստ էության՝ տնտեսության մասին անգամ տարրական պատկերացում չունեցող Նիկոլը պետք է իմանար, որ անհար է երկնիշ տնտեսական անկում գրանցված ամսին աշխատատեղեր ավելանային։ Չկա և չի կարող լինել մի երկիր, որտեղ նման երեւույթ տեղի ունենա։ Հուլիս ամսին տնտեսական ակտիվության անկումը կազմել է 10,2 տոկոս նախորդ տարվա հուլիսի համեմատ։ Սա տնտեսագիտական նոնսենս է։ Ինչպե՞ս կարող է ենթադրենք, ինչ-որ ձեռնարկություն ավելի քիչ աշխատի և ավելի քիչ արտադրանք թողարկի, բայց ավելի շատ մարդկանց աշխատեցնի և ավելի բարձր աշխատավարձ վճարի նրանց։

Պարադոքսալ է նաև այն, թե տնտեսության այդ ո՞ր ճյուղում են աշխատատեղերն իբր ավելացել և աշխատավարձերը բարձրացել։ Հուլիս ամսին անցած տարվա հուլիսի համեմատ արդյունաբերությունում անկումը կազմել է 2,3 տոկոս, շինարարությունում՝ 9,5 տոկոս, առևտրում՝ 10,4 տոկոս, ծառայություններում՝ 21,6 տոկոս։ Այսքանը թերևս բավարար է պատկերացում կազմելու համար, թե որքան բացահայտ է աշխատատեղերի ավելացման Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը և որքան թաքնված ցինիզմ կա նրա կողմից այդ ստին հավատացողների նկատմամբ։ 

 

 

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular