ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլոր առաջարկությունները, որոնք արվում են կրթության ոլորտում անպայման պետք է քննարկվեն մասնագետների, քննական պրոցեսի հիմնական շահառուների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բոլոր առաջարկությունները որոնք արվում են կրթության ոլորտում  անպայման պետք է  քննարկվեն մասնագետների, քննական պրոցեսի հիմնական շահառուների հետ:

1or.am կայքի հարցերին պատասխանում է կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

Պարո՛ն Մխիթարյան, սեպտեմբերի 15-ին դպրոցներում կմեկնարկի նոր ուսումնական տարին:  Իշխանությունները հայտարարել են, որ դասերը մեկնարկելուն պես վարակի տարածման ռիսկը մեծանում է, և այդ պատճառով  դասերի ժամանակ աշակերտները պետք է պարտադիր դիմակ կրեն: Այս որոշումը տարակարծությունների տեղիք տվեց: Ըստ Ձեզ, ուսումնական գործընթացն առանց շեղումների կիրականացվի՞:

— Նախ պետք է ասել, որ սեպտեմբերի15-ից դասերի վերսկսումը արդեն իսկ վիճահարույց որոշում էր։ Այդ մասին դեռևս խոսվում էր անցած կիսամյակում, երբ դասերը կազմակերպվում էին հեռահար ուսուցման մեթոդաբանությամբ, որը, ըստ էության, որևէ արդյունք չտվեց և այդ հանգամանքը ընդունվեց նաև կրթության նախարարության լիազոր մարմնի կողմից։ Այն գնահատականները, որոնք նշանակվել էին հեռավար ուսուցման ընթացքում դրանք հաշվի չառնվեցին։ Անցած կիսամյակի բացթողումները որոշ չափով վերականգնելու համար գարնանը խոսակցություն կար այն մասին, որ դասերը պետք է սկսել ոչ թե սեպտեմբերի մեկից, այլ մեկ-երկու շաբաթ շուտ, և դա ողջունելի էր, սակայն,  դրան հակառակ, հիմա որոշում է կայացվել դասերը սկսել ոչ թե սեպտեմբերի 1-ին այլ 15-ին, որտեղ արդեն երկու շաբաթ կորցնում ենք և հաշվի առնելով այն սահմանափակումները, որոնք բերված են համապատասխան ուղեցույցերում և որոնց պետք է ենթարկվեն աշակերտները և ուսուցիչները, դա ևս դժվարացնելու է կրթական պրոցեսը։ Մեր գնահատմամբ կրթական պրոցեսը հունի մեջ կմտնի  միայն սեպտեմբերի  վերջին։ Այդ բոլոր սահմանափակումները  լրացուցիչ դժվարություններ են, որոնք ազդելու են կրթության որակի վրա։

- Նախարարությունը նաև որոշել է, որ դասարանները կիսելու են: Երկրորդ հերթով դասեր անցկացնելն ի՞նչ բարդություններ կառաջացնի և՛ աշակերտների, և՛ ուսուցիչների համար:

— Նախ պետք է ասեմ, որ այդ որոշումը բոլոր դասարաններին չի վերաբերում, խոսքը միայն այն դասարանների մասին է, որտեղ սովորողների թիվը 20-ից ավելի է։ Այս որոշումը լրացուցիչ անհամապատասխանության և անարդարության զգացում է բերելու  աշակերտների և ուսուցիչների մոտ, որովհետև այն դասարանները, որտեղ 20-ից ավելի սովորողներ կան, այդ  դասարաններում աշակերտները ընդամենը 3 օր են դպրոց հաճախելու, իսկ մնացած 3 օրը հաճախելու է դասարանի մյուս կեսը։ Իսկ այն դասարանները, որտեղ աշակերտների թիվը փոքր էր 20-ից, նրանք դպրոց են հաճախելու 6 օր։ Այստեղ ստեղծվում է անհավասարություն և դա ևս խանգարելու է կրթական պրոցեսին։ Ամենայն համանականությամբ այդպես է արվել, որ չավելացվի ուսուցիչների ծանրաբեռնվածությունը, որովհետև եթե յուրաքանչյունը կես-կես հաճախեր դասի, դա  կնշանակեր, որ կարելի էր երկու հերթով կազմակերպել և ուսուցիչների ծանրաբեռնվածությունը երկու անգամ կմեծանար։ Բայց պետք է նշել, որ ուսուցիչների մեծամասնությունը հայտնել էր, որ պատրաստ է այդ ծանրաբեռնվածությանը և այս դեպքում խորհուրդ կտրվեր պարզապես վերանայել ուսուցիչների աշխատավարձը որպեսզի կրթության որակը չտուժեր։ Ամեն դեպքում այդ սահմանափակումները, ըստ էության, բերում են նրան, որ մենք մոռանում ենք հիմնական կրթության պրոցեսի մասին, կրթության որակի մասին և անընդհատ հետևելու ենք, թե այդ սահմանափակումները խախտվել են թե չէ։ Ինչը էապես ազդելու է կրթության որակի վրա։

Նոր ուսումնական տարվա մեկնարկը տրվում է մի շարք փոփոխություններով՝ առարկայական նոր չափորոշիչներ են փորձում ներդնել: Ինչպե՞ս եք գնահատում դպրոց մտած կրթական բարեփոխումները, դրանք ի՞նչ ազդեցություն կթողնեն կրթության որակի վրա:

— Այդ չափանիշները առայժմ չեն կիրառվելու, դրանք, ամենայն հավանականությամբ, կկիրառվեն մյուս ուսումնական տարվանից։ Այդ բոլոր խոսակցությունները, որոնք կան և հիմա հասարակական օրակարգում են էական ազդեցություն են ունենալու կրթության վրա և հիմնական դերակատարները  ներառվելով այդ խոսակցությունների մեջ, ընդ որում երբեմն անհիմն, երբեմն էլ ուղղակի՝ հիմնվելով մակարդակով  տեղեկությունների վրա, անընդհատ բերում են նրան, որ շեղվում են հիմնական կրթական պրոցեսից։ Ցանկալի կլիներ, որ այն բոլոր առաջարկությունները, որոնք արվում են, անպայման քննարկվեն մասնագետների, քննական պրոցեսի հիմնական շահառուների՝ ուսուցիչների և ծնողների հետ, և քննարկման արդյունքում լավագույն լուծումներ գտնվի և հետո միայն փորձ արվի և ներդրվի կրթական ծրագրում։ Կրթական համակարգը շատ զգայուն է, և միանգամից ներդրումը կարող է բերել որոշակի դժվարությունների, դրա համար կրթության ոլորտի որոշակի փոփոխություն կամ բարեփոխում պետք է փորձարկման փուլ անցնի և հետո նոր ներդրվի։

 

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular