Հեղափոխությունից հետո այն բոլոր խոստումները, որ տրվել էր Ամուլսարի, հանքերի և բնապահպանական խնդիրների առումով դեռ չի կատարվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ1or.am կայքը բնապահպանական խնդիրների թեմայով զրուցել է ակտիվիստ, բնապահպան Անի Խաչատրյանի հետ։
Անդրադառնալով ՀՀ կլիմայի փոփոխությունների մասին վերջերս հրապարակված զեկույցին՝ Անի Խաչատրյանը նշեց, որ բնապահպանները վաղուց են կանխատեսել նման խնդիրներ և այդ մասին բազմիցս խոսել են, սակայն երբեք ոչ-ոք չի լսել նրանց բարձրացրած խնդիրը․
«Մենք դեռ քանի տարի առաջ այս խնդիրների մասին բարձրաձայնել ենք և ասել ենք, որ եթե շարունակեն այս տեմպերով աղտոտել Սևանը և ոչինչ չանել, մի օր կկանգնենք շատ լուրջ խնդրի առաջ։ Մենք այդ ժամանակ համասևանյան աղբահավաք կազմակերպեցինք, որ Սևանի հարցը դնենք օրակարգային ու ուշադրություն գրավենք Սևանի հիմնախնդրի վրա, սակայն մեզ այդ ժամանակ լսող չկար»։
Իսկ այն հարցին, թե ինչպես է իրականացվում ակտիվիստ-կառավարություն փոխգործակցությունը բնապահպանը պատասխանեց, որ բնապահպանները դիմել են Շրջակա միջավայրի նոր նախարարի հետ հանդիպման համար, սակայն համաճարակով պայմանավորված հանդիպումը հետաձգվել է, և մինչ այսօր ոչ մի տեղեկություն չկա այդ հանդիպումից։
«Ջերմուկի շրջանի բնակիչները իրացնում են իրենց սահմանադրական իրավունքն ու պարտականությունը, նրանք պահպանում են իրենց բնությունը և իրավունքները։ Մենք էլ այսքան տարի պահպանում ենք բնությունը, այսինքն կառավարության հետ մեր բոլոր երկխոսությունները բաց են և այս պահին ոչ մի նոր երկխոսություն չկա։ Հեղափոխությունից հետո այն բոլոր խոստումները, որ տրվել էր Ամուլսարի, հանքերի և բնապահպանական առումով չի կատարվել, և մենք տեսնում ենք, որ այդ ուղղությամբ ոչինչ չի արվում։ Մենք դիմել էինք Շրջակա միջավայրի նոր նախարարի հետ հանդիպման համար և մեզ ասեցին, որ համաճարագի հետ կապված հանդիպումը հետաձգվում է, և մենք տեղյակ չենք կլինի՞ այդ հանդիպումը թե ոչ։ Մենք այդ հանդիպման շրջանակներում ցանկանում էինք ներկայացնել Հայաստանի բնապահպանական խնդիրները, և նաև քանի որ նախարարը ուսումնասիրում էր Ամուլսարի հարցը, ներկայացնեիք նաև Ամուլսարի խնդիրը, այսինքն մեր տեղեկատվությամբ և փորձով օգնեինք, բայց դեռ հանդիպումը չի կայանում»։
Սոնա Գիշյան