ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՀԿ-ն նոր հայտարարություն է արել. ի՞նչ է պետք անել աղետից խուսափելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կողմ է, որ երկրները բացեն սահմանները, բայց աղետից խուսափելու համար հորդորում է հետևել անվտանգության կանոններին։

«Մենք ուզում ենք տեսնել՝ ինչպես են երեխաները դպրոց գնում, մարդիկ էլ իրենց աշխատավայր վերադառնում։ Բայց մենք ուզում ենք տեսնել՝ ինչպես է այդ ամենն անվտանգ տեղի ունենում։ Որքան շատ են երկրները վերահսկում վարակը, այնքան շուտ կարող են չեղարկել կարանտինային միջոցները։ Առանց վերահսկողության բացվելն աղետի բաղադրատոմս է»,– լրագրողների հետ զրույցում ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։

Նրա խոսքով՝ կյանքի բնականոն հուն վերադառանալուց առաջ պետությունները պետք է առնվազն չորս հիմնական քայլ ձեռնարկեն։

Առաջին` սահմանափակեն վարակի փոխանցումը մարդանց մեծ խմբերի միջև։ Վարակման այդպիսի դեպքերը գրանցվում են միջոցառումների ժամանակ, այդ թվում՝ գիշերային ակումբներում, մարզադաշտերում, կրոնական խոշոր հավաքների ժամանակ։

Երկրորդ՝ պետք է պաշտպանեն վարակի համար առավելագույն խոցելի խմբերին՝ մահացությունը կրճատելու համար։

Երրորդ՝ յուրաքանչյուր մարդ պետք է իր ներդրումն ունենա հասարակության անվտանգության ապահովման հարցում` դիմակ դնի, հեռավորություն պահպանի ու լվանա ձեռքերը։

Չորրորդ՝ իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի վարակակիրների բացահայտման, մեկուսացման, թեստավորման ու բուժման, նաև շփումներին հետևելու ուղղությամբ։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular