ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». Կառավարությունն ԱԺ է ուղարկել նախագիծը, որով առաջարկում է արտակարգ դրության ռեժիմում Առողջապահության նախարարության կառավարմանը հանձնել ՀՀ-ում գործող բոլոր բուժհիմնարկները

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Չնայած լուրերին, թե արտակարգ դրության ռեժիմը սեպտեմբերի 11-ից այլևս չի երկարաձգվելու, կառավարությունն ԱԺ է ուղարկել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկում է արտակարգ դրության ռեժիմում Առողջապահության նախարարության կառավարմանը հանձնել Հայաստանում գործող բոլոր բուժհիմնարկները՝ անկախ սեփականության ձևից։

Հիշեցնենք, որ այս օրինագծի դեմ տևական ժամանակ մայրաքաղաքի մասնավոր ԲԿ-ներն էին ընդվզում, սեփականատերերի համար հասկանալի չէր, թե ինչպես պետք է իրականացվի այդ գործընթացը, որ իրենց բիզնեսը չտուժի։

Նախագծից տեղեկանում ենք, որ այն մշակվել է Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից, և չկա հիշատակում, որ քննարկվել է կողմերի հետ։ Այն պարագայում, երբ նախատեսվում է մի շարք լիազորություններ (կադրային ռեսուրսներ, բժշկական գույք, մահճակալային ֆոնդ, բժշկական նշանակության ապրանքներ, տեխնիկական և հարակից միջոցներ, շարժական գույք և բժշկական օգնություն, սպասարկում իրականացնող կազմակերպությունների բնականոն աշխատանքն ապահովող օժանդակ միջոցներ և այլն) վերապահել առողջապահության պետական կառավարման լիազոր մարմնին՝ նախարարությանը։

Նախագիծն ընդգրկված է պետաիրավական հանձնաժողովի սեպտեմբերի 3-ի նիստի օրակարգում։ Ի դեպ, փաստը, որ ոչ թե գլխադասային՝ առողջապահության հանձնաժողովում է քննարկվելու, այլ պետաիրավականում, ևս վկայում է, որ իշխանության ներսում էլ կարծիքները միանշանակ չեն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular