ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». ԼՀԿ-Արման Բաբաջանյան «մանդատային» փոխհարաբերություններ. Վերաքննիչը ԼՀԿ-ի հայցը վարույթ է ընդունել

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«ԼՀԿ-Արման Բաբաջանյան «մանդատային» փոխհարաբերությունները հետաքրքիր ընթացք են ստանում։ Վարչական դատարանը վարույթ է ընդունել ԼՀԿ-ի հայցը՝ «Արման Բաբաջանյանի մանդատն իրենց հետ վերադարձնելու» գործով։ Մենք գրել էինք, որ դրանից առաջ ԼՀԿ-ն ԿԸՀ-ի որոշման դեմ դիմել էր վարչական դատարան։ ԿԸՀ-ն, հիշեցնենք, հրաժարվել էր վերականգնել նրանց կորցրած մանդատը, որը պատկանում է ԼՀԿ-ն լքած Արման Բաբաջանյանին։

ԼՀԿ-ում կարծում են, որ օրենքով սահմանված կարգը խախտվել է՝ ԱԺ պատգամավորների մանդատների մեկ երրորդն այս պահին չի պատկանում ընդդիմադիր խմբակցություններին, և դա վերականգնելը ԿԸՀ-ի գործառույթն է։ Այս ամենից հետո ԼՀԿ-ն որոշել էր բողոքարկել ԿԸՀ որոշումը։

Խմբակցությունը հայց էր ներկայացրել վարչական դատարան, որը մերժվել է այն հիմքով, որ խմբակցությունը որպես դիմումատու սուբյեկտ հանդես գալու իրավունք չունի, քանի որ իրավաբանական մարմինը կամ ֆիզիկական անձինք կարող են վարչական հայց ներկայացնել, իսկ խմբակցությունը ո՛չ մեկն է, ո՛չ մյուսը։ Ուստի դիմել էին Վերաքննիչ դատարան՝ ստանալու նախադեպային որոշում, որ խմբակցությունն էլ կարող է դիմել։

Հայցը վարույթ է ընդունվել, ինչը ԼՀԿ-ում մեծ ոգևորություն է առաջացրել, որ այն իրավաչափ է, և, ըստ ամենայնի, կստանան նախադեպային որոշումն ու կկարողանան բողոքարկել նաև ԿԸՀ որոշումը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular