ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». Փաշինյանը յուրացնում է ՀՀ նախագահի և ԱԺ նախագահի լիազորությունները

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Նիկոլ Փաշինյանը յուրացրել է նախագահ Արմեն Սարգսյանի նվազ լիազորություններից ևս մեկը։ Ուրբաթ օրը Սարդարապատում նա պետական բարձր պարգևներ՝ «Հայաստանի ազգային հերոս» կոչում շնորհեց, «Մարտական խաչ» շքանշաններ հանձնեց տավուշյան մարտերի հերոսներին:

Մինչդեռ Սահմանադրության 136-րդ հոդվածի համաձայն․ «Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարգևատրում է ՀՀ շքանշաններով և մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ»։

Ա․ Սարգսյանն օգոստոսի 27-ից արձակուրդում է, իսկ միջոցառումը կազմակերպել էին դրա հաջորդ օրը, որպեսզի հերոսներին գնահատելու և պարգևատրելու դափնին ոչ թե նախագահը ստանար, այլ վարչապետը։

Սակայն, «անալոգիայի կիրառմամբ», եթե ՀՀ նախագահը չի իրականացնում իր լիազորությունները, ապա, ըստ Սահմանադրության, դա անցնում է ոչ թե վարչապետին, այլ ԱԺ նախագահին։ Այսինքն` յուրացվել են ԱԺ նախագահի լիազորությունները նույնպես»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular