Եղիսաբեթ II-ը պալատի մաքրուհիներին արգելում է փոշեկուլել գորգերը. Ո՞րն է պատճառը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրքայական մաքրուհիների աշխատանքն այնքան էլ հեշտ չէ, քանի որ նրանք բրիտանական թագավորական ընատնիքի պալատը մաքրելիս պարտավոր են հետևել խիստ կանոնների : Օրինակ՝ մաքրուհիներին արգելվում է փոշեկուլել գորգերը :
Պարզվում է՝ դեռ 1956 թ. Արքայական հրաման է արձակվել առ այն, որ «էլեկտրականացված փոշեկուլները արքայական պալատներում չպետք է օգտագործվեն, քանի դեռ Թագուհին կամ թագավորական ընատնիքի բարձր անդամները գտնվում են նստավայրում» :
Փիթեր Ռասելը, ով աշխատել է բրիտանական ընտանիքում 1954-1956 թթ., պատմել է, որ թագավորական ընատնիքի անդամները «ցանկանում են, որ սպասավորները լինեն իրենց տեղերում, քանի որառանց նրանց դժվարանում են ինչ-որ բան անել, սակայն, միաժամանակ, ցանկանում են, որ նրանք առավելագույնս աննկատ մնան : Իսկ փոշեկուլները բարձր ձայն են արձակում» :

Բոլորն էլ պատկերացնում են, որ Բուքինգհեմյան պալատը հսկայական է : Այն ունի 252374,4 քմ մակերես և 775 սենյակ : Ամենուր բազմաթիվ գորգեր են փռված : Իսկ ինչպե՞ս պետք է մաքրուհիներն ու մաքրողները մաքրեն այդ գորգերը :
Խոշոր մաքրությունների ժամանակ թագուհու՝ պալատ մտնելուց առաջ և հետո սպասավորներն օգտագործում են փոշեկուլներ, սակայն սահմանափակ ռեժիմով : Քանի դեռ թագուհին գտնվում է իր նստավայրում, մաքրուհիներն օգտագործում են գորգի խոզանակներ և այլ անձայն ու ոչ էլեկտրաան սարքավորումներ :

Սակայն մեկ այլ պատճառ ևս կա. բանն այն է, որ արքայական ընտանիքն ունի մի քանի չափազանց թանկարժեք գորգեր, որոնք բերվել են Պարսկաստանից և Թուրքիայից : Հնագույն գորգերը հատուկ մաքրման և պահպանման կարիք ունեն, և ամեն օր դրանք փոշեկուլով մաքրելը կարող է մեծ վնաս հասցնել գորգերին : Այդ իսկ պատճառով այդ գորգերը մաքրում են նրբագուն խոզանակներով :
Իսկ ահա աստիճանների, աստիճանահարթակների և որոշ սենյակների հասարակ գորգերը մաքրում են փոշեկուլի օգնությամբ՝ թագուհու բացակայության պայմաններում :