ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վճարովի ճանապարհները ո՞ր դեպքում օգուտ կբերեն Հայաստանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը միանշանակ կշահի «Ճանապարհային վճարի» ներդրումից, եթե երկիրը դուրս գա փակուղային վիճակից և դառնա տարանցիկ։ Ավելին, ՀՀ-ն կարող է Կենտրոնական Եվրոպան Իրանի, Աֆղանստանի, Պակիստանի հետ կապող կամուրջ դառնալ, կարծում է Հայաստանի Տրանսպորտային առաքողների միության ղեկավար Եղիշե Հովհաննիսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանդես է եկել որոշ ավտոճանապարհները մեծ բեռնատարների համար վճարովի դարձնելու նախաձեռնությամբ: Նախագիծը ենթադրում է վճարումների գանձման էլեկտրոնային համակարգի ստեղծում, «ճանապարհային վճար» հասկացության սահմանում։ Գանձվող գումարները կօգտագործվեն ճանապարհների շինարարության և նորոգման համար։ Հեղինակներն առաջարկում են բեռնատարների վարորդներից վճար գանձել 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցների համար, բայց միայն պետության և մասնավոր հատվածի համագործակցության շրջանակում նախագծված և կառուցված մայրուղիներով երթևեկելու դեպքում:

Ընդ որում` վճարելու են բոլորը՝ Հայաստանում գրանցված և չգրանցված ավտոմեքենաները։ Յուրաքանչյուր կիլոմետրի համար առաջարկվում է սահմանել 50 դրամ ուղեվարձ։ Նախագծի ընդունման դեպքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հուլիսի 1-ից:

Եղիշե Հովհաննիսյանը նախագիծը դրական է գնահատում լոգիստիկայի տեսանկյունից:

 Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ նախագիծը մի փոքր ծախսատար կլինի մասնավոր և փոքր ձեռնարկությունների համար։ Նա կարծում է, որ դա կազդի արտադրանքի ինքնարժեքի վրա։

«Ընդհանուր առմամբ, դա կարագացնի ապրանքների տեղաշարժի և տեղափոխման գործընթացը, ինչն այնքան էլ վատ չէ երկրի համար։ Սակայն Հայաստանը պետք է փակուղային երկրի կարգավիճակից անցնի տարանցիկ երկրի կարգավիճակի, որպեսզի նախագծից օգուտ լինի»,-ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` Հայաստանը տարանցիկ երկիր դառնալու ներուժ ունի։ Մասնավորապես, Կենտրոնական Եվրոպայից եկող բեռները, շրջանցելով Թուրքիան, լաստանավով կարող են հասնել Փոթի նավահանգիստ, այնտեղից Հայաստանի տարածքով՝ Իրան, Աֆղանստան, Պակիստան։

«Հաշվի առնելով Թուրքիայի անզուսպ քաղաքականությունը` միանգամայն հնարավոր է, որ շատերը չեն ցանկանա օգտագործել այդ երկրի ավտոճանապարհները, այդ դեպքում սևծովյան անցումները թուրքական տրանզիտի լավ փոխարինող կդառնան՝ նաև մեր ճանապարհներն օգտագործելով»,-ասաց Հովհաննիսյանը։

Սակայն այդ դեպքում մեծ է «Հյուսիս-հարավ» միջազգային նշանակության ավտոճանապարհի շինարարության ավարտի դերը։ Հակառակ դեպքում արդյունք չի լինի։

«Սաթի» լոգիստիկ ընկերության տնօրեն Մակար Առաքելյանն էլ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ բեռնատարների երթևեկության համար նման ճանապարհային վճարներ գանձվում են աշխարհի շատ երկրներում, այդ թվում` նաև հարևան Ռուսաստանում:

«Աշխարհում շատ թանկ ճանապարհներ կան, Ռումինիայում, Իտալիայում, Ավստրիայում կան ճանապարհի առանձին հատվածներ, որոնց ուղեվարձը հասնում է 150 եվրոյի»,-ասաց Առաքելյանը։

Օրինակ` Ռուսաստանում նման նախաձեռնություն հայտնվեց հինգ տարի առաջ, և բեռնատարների վարորդները, այդ թվում՝ հայ վարորդները, մեկ կիլոմետրի համար վճարում են 3.73 ռուբլի (մոտ 40 ցենտ՝ ներկայիս փոխարժեքով)։ Նա նշեց, որ այդ ընթացքում՝ մինչև 2020 թվականի փետրվարը պետբյուջեն միայն ճանապարհային վճարից 97,5 մլրդ ռուբլի (1,2 մլրդ դոլար) է ստացել:

«Իհարկե, այնտեղ տարածությունները մեծ են, և հոսքն էլ շատ է։ Մեր դեպքում այդքան մեծ գումարներ չեն լինի, բայց գոնե ինչ-որ մուտքեր կլինեն բյուջե»,-ասաց Առաքելյանը։

Եթե բեռնատարը, օրինակ, Երևանից Ռուսաստան է մեկնում Վրաստանի տարածքով, ապա դատելով նախագծում հայտարարված գնից՝ վարորդի ծախսերին կավելանա 10-15 հազար դրամ։ Առաքելյանը նշեց, որ 2 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներն իրականում մեծ վնաս են պատճառում ավտոմայրուղիներին: Հետևաբար նման նախագծի առաջարկ վաղ թե ուշ լինելու էր։

Սակայն վարորդներն էլ պետք է հասկանան, թե ինչի համար են վճարում, ուստի ճանապարհը պետք է որակյալ լինի։ Ինչ վերաբերում է այլընտրանքային վճարովի ճանապարհներին, ապա Հայաստանում դժվար թե այդպիսիք կառուցվեն. շատ թանկ կնստի` հաշվի առնելով մեր երկրի լանդշաֆտը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular