ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատվիրատուն հետ է ուղարկել «Տավուշ տեքստիլի» ապրանքը․ Աշխատակիցները տուգանվել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նա՝ ով էդպիսի բան է գրում, մեզ հետ դատարանում գործ է ունենալու, որովհետեւ ուղղակի գրելով չէ, դատարանում մենք էդ մարդկանց պատասխանատվության կկանչենք։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց «Տավուշ տեքստիլ» ընկերության տնօրեն Միքայել Եզեկյանն՝ անդրադառնալով օրերս Հովսեփ Հակոբյան ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառմանը, որի համաձայն՝ ««Տավուշ տեքստիլում» օգոստոս ամսվա աշխատավարձից պահումներ են արել ու հայտարարել, որ վեց ամիս առանց աշխատավարձ են աշխատելու, որովհետեւ օգոստոսի ՌԴ երկու ֆուռ արտադրական ձեռնոց ուղարկած ապրանքն իբր անորակ է եղել, մինչդեռ աշխատակիցները պնդում են, որ իրենք համոզված են, որ բանորակ չի եղել, եւ պահումներն արվում են իրենցից ազատվելու` հնդիկ ու տաջիկ աշխատողներ ընդունելու համար»։

«Ամսի 8-ից 12-ի հատվածում արտադրամասի սմենի պատասխանատուները էդ ընթացքի արտադրանքը բռակ են տվել, ամբողջ անձնակազմը տեսել է ապրանքը, ուպակովկա են արել, տվել պահեստ,  որտեղից էլ բարձել ու ուղարկել են։ Հիմա էդ ապրանքը հասել է «Զուբր» ապրանքանիշի պահեստ, որտեղից հետ են ուղարկել։ Էդ ապրանքը ակտավորվել է, մեր ռուսական գործարանի պահեստում դրված է, հնարավոր չէր դա իրացնել, պատվիրատուն հետ է ուղարկել այն։ «Մերսեդես» արտադրելու տեղը  հեծանիվ են արտադրել ու «Մերսեդեսի» տեղ տվել են էնպիսի կազմակերպության, որի հետ մենք վաղուց աշխատում ենք։ Մոտ 100 աշխատակից տուգանվել է, իսկ հերթափոխի 3 պատասխանատուներն էլ ազատվել են աշխատանքից»,-ներկայացրեց Միքայել Եզեկյանը՝ հավելելով, որ այն աշխատակիցները, որոնք տուգանվել են, ժողովի ժամանակ  ընդունել են իրենց մեղքը։

«Ընդունել են, որ իրենց անփութության, անուշադրության, անխղճության պատճառով գործարանը մոտ 7 մլն ռուբլու կորուստ է կրել»,- ասաց պարոն Եզեկյանը։

Ըստ ֆեյսբուքյան գրառման հեղինակի՝ «Տավուշ տեքստիլի թիկունքում Սիփան Փաշինյանն է, Միքայել Եզեկյանն անդրադառնալով այլ լուրերին, ասում է․

«Եթե մեկը կհիմնավորի, որ Սիփան Փաշինյանը, Աննա Հակոբյանը, կամ չգիտեմ՝ ով, մեզ հետ կապ ունի, կկարողանա դա ապացուցել, ես գործարանի տնօրենն եմ, հիմնադիրի անունից եմ ասում, էդ գործարանները նվեր կտանք իրեն, եթե չկարողանա հիմնավորել էդպիսի  գործարան պիտի սարքեն։ Նման խոսակցություններ տարածողները երեւի իրենց տան անդամներին չեն կարող ապահովել, ուր մնաց 800-ից 1000 աշխատող պահեն»։

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ պահումներն արվում են աշխատակիցներից ազատվելու, փոխարենը հնդիկ ու տաջիկ աշխատողներ ընդունելու համար,  Միքայել Եզեկյանը նախ նշում է, որ տաջիկ աշխատողներ չունեն։

«2 հնդիկ  աշխատող ենք ունեցել, որոնք բանվորությամբ են զբաղվել։ Նրանք մեր աշխատակիցները չեն եղել, վարչապետի հետ հանդիպման էլ էդ նույն հարցը բաձրացավ, նորից եմ ասում՝ էսօր Պառավաքարում շինարարություն ենք անում, որտեղ ունենք սովորական բանվորի պակաս, հերիք չի բանվորների պակաս ունենք,  եղած աշխատողների աշխատանքի  դանդաղությունն է, որակն է, մի տարի է գործարան են սարքում 3500 քառ․ մետր, ստանում են 7000-10000 դրամ, մի մասը չի գալիս աշխատանքի, էն մասն էլ, որ գալիս են, իրենց աշխատանքը էն մակարդակի վրա չի, որ չափով իրենք վարձատրվում են։ Սա է մեր ունեցած խնդիրը։ Ընդամենը երկու հնդիկ են եկել, որ հասցնենք մեր ծրագրերն ավարտին հասցնեննք, ի՞նչ է հանցագործություն ենք արել»,- նկատեց նա, ապա շարունակեց․

«Ունենք ուզբեկ մասնագետներ՝ մեխանիկներ, որոնք գործարանի հիմնադրման ակունքներում են կանգնած, նրանք մեր Մոսկվայի գործարանի վարպետներն են, ովքեր եկել են Հայաստան՝ հայերին վերապատրաստելու։  Հենց այս պահին 3 ուզբեկ մեխանիկ ունենք, որոնք գործուղվել են այստեղ, սովորեցնում մեր հայերին սպասարկել հաստոցները։ Չունենք էդ մասնագետներին, եթե մասանգետ չունենք, ես ո՞նց պետք է անեմ, որ գործարանս աշխատեցնեմ։ Կամ դա հանցագործությո՞ւն է, էդ ինչ նացիստական խոսակցություններ են, ինչի՞ հայերը ուրիշ երկրում չեն աշխատում, ամոթ չի՞»։

Միքայել Եզեկյանը հավելեց, որ Պառավաքարում վերջերս բացված  դիմակի նոր արտադրամասում  70  թափուր աշխատատեղ ունեն, միջին աշխատավարձը 150 000 է, Բերդի գործարանում էլ 10 թափուր աշխատատեղ կա, որտեղ միջին աշխատավարձը 120-ից 150 000 դրամ է։

«Չեն գալիս մարդիկ, ինչո՞ւ , որ հանկարծ չասեն՝ նոր աշխատատեղեր ստեղծվեցին, բարձր աշխատավարձով, որ փնովեն Կառավարությանը, որ մեզ նեղացնեն»,- ասաց նա։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular