ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեղր. Օգո՞ւտ, թե՞ վնաս

ՖՈՏՈ

Օգտակա՞ր է արդյոք մեղրը։ Շատ մարդիկ, առանց մտածելու, կպատասխանեն՝ այո։ Բայց այդպե՞ս է արդյոք իրականում։ Սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Վիկտոր Կոնիշեւը (Ռուսաստան) հավաստիացնում է, որ մեղրի լուրջ ուսումնասիրություններ բժշկական տեսակետից չեն կատարվել։

«Այն (մեղրը) կարող է թեթեւացնել հազը, ունի թույլ ջերմ իջեցնող հատկություն։ Այս դեպքում հատկապես գնահատվում է լորենու մեղրը,- ասել է Վիկտոր Կոնիշեւը «Արգումենտի ի ֆակտի»-ի հարցազրույցում։- Սակայն Ռուսաստանի եվրոպական մասում չկան լորենու զանգվածային անտառներ, եւ «լորենու» մեղրը հաճախ բազմաբույս է ստացվում՝ հավաքված տարբեր բույսերից։ Այնպես որ մեղրին վերագրվող բուժական էֆեկտները առասպելաբանության ոլորտից են»։

Մասնագետը հիշեցրել է, որ մեղրի մեջ շատ են գլյուկոզաները եւ ֆրուկտոզաները, ինչի պատճառով մեղրը (ճիշտ այնպես, ինչպես սովորական շաքարը) առաջ է բերում շաքարի մակարդակի կտրուկ ավելացում արյան մեջ, ինչը բացասաբար է անդրադառնում ողջ օրգանիզմի վրա։ Հենց այդ պատճառով մեղրը հակացուցված է շաքարային դիաբետ ունեցողներին։ Իհարկե, ի տարբերություն շաքարի, մեղրի մեջ կան բազմաթիվ կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք օգտակար են, բայց դրանք շատ են նաեւ մյուս բնական մթերքներում, որոնք գլյուկոզայի նման քանակություն չեն պարունակում։

«Հակառակ լայնորեն տարածված կարծիքի, մեղրի մեջ քիչ են վիտամիններն ու հանքային նյութերը։ Օրինակ, կալցիումի օրական պահանջարկը ապահովում է մեղրի 200 թեյի գդալը, ֆոսֆորինը՝ 267 թեյի գդալը, իսկ վիտամիններինը՝ 3 կիլոգրամ մեղրը։ Սպիտակուցները եւ ամինաթթուները մեղրի մեջ նույնպես շատ քիչ են»,- ընդգծել է մասնագետը։ Արդյո՞ք սա նշանակում է, թե պետք է լիովին հրաժարվել մեղրից։ Ոչ, չարժե հրաժարվել նրանից, եթե դուք, իհարկե, շաքարային դիաբետ չունեք։ Սակայն մեղրին վերաբերվել որպես հրաշագործ մթերքի, ինչպես հավաստիացնում է մասնագետը, նույնպես չարժե։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular