ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Է. Մարուքյանն առաջարկում է ԸՕ-ից հանել տարածքային կուսակցություններ ստեղծելու մասին դրույթը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ում նոր ԸՕ-ի քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մտահոգություն հայտնեց ԸՕ-ում տեղ գտած մի քանի կարևոր հարցերի շուրջ:
«Այստեղ բավական տարբեր կարծիքներ հնչեցին, ես կփորձեմ չկրկնվել: Կանգ կառնեմ մի քանի կարևոր կետերի վրա. Անկախ նրանից, որ մենք դեմ ենք ԸՕ այս տարբերակին, այնուամենայնիվ, կոչ ենք արել միջազգային մեր գործընկերներին աջակցել Հայաստանին էլեկտրոնային համակարգը ներդնելու հետ կապված, կոչ ենք արել նաև համապատասխան ֆինանասական աջակցությամբ հանդես գալ ու պատրաստ ենք ստորագրել նմանատիպ ցանկացած դիմումի տակ: Բայց դա չի նշանակում, որ ԸՕ-ի մնացյալ մասով մենք խնդիրներ չենք տեսնում ու կարող ենք ասել, այո´, մենք կողմ ենք նման օրենսգրքին»,- ասաց Է. Մարուքյանը` հավելելով, թե 2007 թվականից սկսած փորձում է պնդել, որ եթե ընտրատեղամասը լավ հսկողության տակ է առնվում, ապա այդտեղ ընտրախախտումները կարող են հասցվել նվազագույնի: «Խոսքը պառլամենտական ընտրությունների մասին է»,- ասաց Մարուքյանը՝ մանրամասնելով, որ պառլամենտական ընտրության ժամանակ կան բազմաթիվ շահեր, ու տվյալ պարագայում դժվար է բոլորի համաձայնությունը ստանալ մեկ գաղափարի շուրջ՝ կատարելով կեղծիք:
Մյուս խնդրահարույց հարցը, ըստ պատգամավորների, ռեգիոնալ կուսակցությունների ներդրման ինստիտուտն է. «Դուք թույլ եք տալիս՝ ռեգիոնալ կուսակցություններ ստեղծվեն միայն Վանաձորում ու Գյումրիում, այստեղ հարց է առաջանում՝ մյուս մարզերի բնակիչների հանդեպ ինչո՞ւ ենք խտրական վերաբերմունք ցուցաբերում, հնարավոր է, որ իրենք էլ են ցանկանում նման կուսակցություններ բացել: Ասվում է, որ Երևանում ևս հնարավոր է ստեղծել նման կուսակցություն: Քաղաքականությունից դուրս մնացած օլիգարխները Երևանում կարող են ստեղծել կուսակցություններ, ռեսուրս ներդնել ինչ-որ չափով, քանի որ այդտեղ 150 մարդ է հարկավոր ներդնել աշխատանքներին մասնակցելու համար, ասենք մեկն իր խանութի աշխատողներին կարող է ներգրավել իր այդ գործերում: Սա կարող է ապականել քաղաքական ամբողջ համակարգը: Ես առաջարկում եմ հանել այս կետը»,-ասաց է. Մարուքյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular