ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աջակցում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նրան։ Այս թեմայով 1or.am  կայքը զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։ Ըստ Արմեն Բադալյանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր այս քայլով ևս մեկ անգամ ապացուցում է, որ աջակցում է ՀՀ երկրորդ նախագահին։

«Նախ հստակեցնենք այն, որ Ռուսաստանի նախագահը ոչ միայն շնորհավորական հեռագիր է ուղարկել Ռոբերտ Քոչարյանին այլ նաև հեռախոսազրույց է ունեցել նրա հետ։ Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցի միջոցով նույնպես շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին։ Բնականաբար ես չեմ կարծում, որ հեռախոսային խոսակցության մեջ ՌԴ նախագահը միայն շնորհավորել է և վերջ, կարծում եմ, որ հեռախոսազրույցի ընթացքում նաև քննարկումներ են տեղի ունեցել տարբեր հարցերի շուրջ` այդ թվում նաև ներհայաստանյան թեմայի շուրջ։ Առաջին անգամ չէ, որ ՌԴ նախագահը շնորհավորում է ՀՀ երկրորդ նախագահին։ Նախկինում միշտ էլ շնորհավորել է և իր պաշտոնավարման տարիներին և դրանից հետո, հատկապես այսպես կոչված «Ոչ բռնի թավշյա հեղափոխությունից» հետո նույնպես շնորհավորել է։ Ավելին, երբ որ Քոչարյանը ձեռբակալված էր ,Վլադիմիր Պուտինը Հայաստան գալով `դեսպանատանը հանդիպել էր Ռոբերտ Քոչարյանի կնոջը և որդուն, ինչը նշանակում է, որ իր աջակցությունն է հայտնել ՀՀ երկրորդ նախագահին։ Վլադիմիր Պուտինը ընկերական հարաբերությունների մեջ է ՀՀ երկրորդ նախագահի հետ սա մեկ, և ըստ իր բնավորության Ռուսաստանի նախագահը իր ընկերներին երբեք չի դավաճանում, ցանկացած երկրում, որտեղ նա ունի ընկեր, իր ընկերական հավատարմությունը միշտ պահում է, սա երկուս։ Երրորդ, հաշվի առնելով, որ ՌԴ նախագահի և ՀՀ գործող վարչապետի միջև կան մեղմ ասած ոչ բարիդրացիական հարաբերություններ, իրականում հասկանալի է, որ կան թշնամական հարաբերություններ, այնուամենայնիվ ՌԴ նախագահը շնորհավորելով ցույց է տալիս, որ ինքը հաշվի չի առնում Հայաստանի վարչապետի կարծիքը և ինքը իր ընկերական հարաբերությունները ավելի բարձր է դասում, քան ներկայիս վարչապետի հետ հարաբերությունները։ Եվ ցույց է տալիս, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները զրոյական մակարդակի վրա են։ Իհարկե այդ ամենը Վլադիմիր Պուտինը միայն շնորհավորանքով ցույց չի տալիս այլ հանգամանքներ ևս այդ մասին են վկայում։ Շնորհավորանքում մեսիջները հստակ են՝ ՌԴ նախագահը աջակցում է ՀՀ երկրորդ նախագահին։ Քաղաքական տեսակետից նույնպես, ենթադրում եմ, որ ՌԴ նախագահը կողքից դիտորդի կարգավիճակ չունի»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular