ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


7 ամսվա ընթացքում տնտեսական ակտիվությունը նվազել է 5,7%-ով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1or.am-ի հարցերին պատասխանում է տնտեսագետ Սուրեն Փարսյանը։

 

- Պարոն Փարսյան, ինչպե՞ս կգնահատեք երկրում ստեղծված տնտեսական իրավիճակը բարելավելու նպատակով կառավարության քայլերը։

- Կառավարության հակաճգնաժամային միջոցառումները շատ հատվածական են և նախատեսված են եղել կարճ ժամանակի համար, վարչապետը ինքն էլ չի թաքցնում այն, որ նրանք ըստ իրավիճակի են որոշում կայացնում։ Ի սկզբանե նրանք կարծում էին, որ այս իրավիճակը մեկ-երկու ամիս է տևելու, և նրանք գումարները ըստ այդ ժամանակահատվածի էին նախատեսել ծախսել, բայց իրականությունը այլ էր, և այս ճգնաժամը տևելու է ոչ թե մեկ-երկու ամիս այլ միգուցե տարուց ավել և այդ ամենի մասին հասկանում է նաև կառավարությունը, բայց արդեն ուժ է, քանի որ նրանք արդեն մոտ 150 մլրդ դրամ գումար են փոշիացրել կառավարության հակաճգնաժամային միջոցառումների անվան տակ, որի հասցեականությունը և արդյունավետությունը շատ ցածր է։ Դրա արդյունքում մեր տնտեսական ճգնաժամը, սոցիալական սրացումները չեն լուծվել, ավելին, մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք հիմա, քան կանխատեսում էին այս կառավարության ներկայացուցիչները։ Օրինակ՝ ապրիլին ֆինանսների նախարարը հայտարարեց, որ 2%  ճգնաժամ կունենանք, ապա մայիսին արդեն 4%, իսկ մեր 7 ամսվա տնտեսական ցուցանիշը կազմում է -5,7%։ Այսինքն մենք ավելի վատ ցուցանիշներ ունեինք, քան կանխատեսում էր կառավարությունը։ Իսկ այս ցուցանիշները վատ են լինելու ոչ միայն այս տարի, այլ նաև հաջորդ տարի, քանի որ մենք այս վնասը կարողանալու ենք վերականգնել մի քանի տարի հետո։ Սրա մասին են վկայում նաև մեր նախկին ճգնաժամերը՝ 1993-1994 թթ. ճգնաժամերը, 2009թ. ճգնաժամը և այն լավատեսական հայտարարությունները, որ մեկ տարի հետո կվերականգնենք այս վնասը տեղի չի ունենա, քանի որ մեզ հարկավոր է մի քանի տարի այս ճգնաժամը հաղթահարելու համար։ Այս ճգնաժամից տուժել են հատկապես աղքատ և միջին խավը և պետությունը, որպես սոցիալական պետություն, պետք է այնպիսի քայլեր իրականացնի, որ կորուստները համաչափ և արդարացի բաշխվեն տնտեսության մեջ։ Մասնավորապես, խոշոր տնտեսվարողները կամ հարուստները պետք է ավելի շատ կորուստներ ունենան, քան միջին կամ աղքատ խավը։ Սա կարևոր քայլերից մեկն է, որ կառավարությունը պետք է իրականացնի։ Իսկ կառավարությունը բացի պարտքը ավելացնելուց այլ բան չի փորձում իրականացնել, այս տարի նրանք նախատեսել են ավելացնել պետական պարտքը, իհարկե, սա կանխատեսել էր հաշվի առնելով այն, որ պետական բյուջեի եկամտային մասը նվազել է, այսինքն հարկերը նվազել են և կառավարությունը փորձում է այդ հարկային մուտքերի նվազումը լրացնել ի հաշիվ արտաքին պարտքի ավելացման։  Այն դեպքում երբ որ կառավարությունը ներսում ունի ռեզերվներ՝ առանձին ծախսերը նվազեցնելով և կրճատելով, կամ առանձին ուղղություններով լրացուցիչ հարկեր սահմանելով։ Ցավոք այդ գործիքներից չի օգտվում այս կառավարությունը  և նախընտրում է ուղղակի ավելացնել արտաքին պարտքը։ Քանի որ այս կառավարությունում նստած են հին ֆինանսիստները, ովքեր  վերջին 10-15 տարվա ընթացքում  շարունակաբար իրականացնում են Հայաստանի ֆինանսական ձախողված քաղաքականությունը և այս դաշտում ոչինչ չի փոխվել։ Նույն հին կադրերը, հին մտածելակերպը հին քաղաքականությունը շարունակվում է ֆինանսական ոլորտում։

 

- Ինչպես կգնահատեք ներկայիս տնտեսական իրավիճակը և ձեր կարծիքով, որ ոլորտներն են ամենաշատը տուժել արտակարգ դրության պատճառով։

- 7 ամսվա տվյալներով մենք ունենք բավականին մտահոգիչ պատկեր, քանի որ արդեն նշեցի, որ տնտեսական ակտիվությունը նվազել է 5,7%-ով, իսկ առավել շատ տուժել է առևտրի ոլորտը, ծառայությունների ոլորտը, շինարարության ոլորտը։ Սրանք այն ոլորտներն են, որտեղ մեծ թվով մարդիկ են ներգրավված՝ հատկապես միջին և աղքատ խավից։ Հիշեցնեմ նաև, որ երկրորդ եռամսյակի տվյալներով  գյուղատնտեսության ոլորտում  ևս նկատվում է անկում, ինչի արդյունքում գյուղացին աղքատ կլինի ոչ միայն այս այլ նաև հաջորդ տարվա ընթացքում։ Հիմա մեր տնտեսությունը բավականին վատ ընթացքի մեջ է և փոքր ու միջին բիզնեսները բավականին մեծ վնասներ են կրում, շատերն անգամ  շուտով կսննկանան և կդադարեն իրենց գործունեությունը։

 

 

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular