ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրիտիկական օրեր առանց ներդիրի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարետի վերջին որոշումը՝ դիմակ կրողների սորտավորման վերաբերյալ, մահկանացուների մոտ հիմնավոր կասկածներ է սկսում առաջացնել Նիկոլ Փաշինյանի երկրային ծագման վերաբերյալ: Նախ նա միակ մարդն է Երկիր մոլորակի վրա, որը կարողացավ կորոնավիրուսից բուժվել ընդամենը մեկ շաբաթում: Իսկ հիմա էլ պարզվում է, որ նա և ևս մի քանի ընտրյալ մսից և արյունից չեն և կարող են դիմակ չկրել: Դե իսկ այդ ընթացքում կորոնավիրուսային պատերազմի Սուվորովը գնաց Ալպեր և այնտեղից սելֆիներ է տարածում: Ի դեպ, արձակուրդ գնաց նաև ինքը գեներալիսիմուսը: Այդպիսով, Արայիկ Հարությունյանին մեն-մենակ թողնելով, դեպրեսիայից և սոցիալական ճգնաժամից վրդովված հասարակության այն հատվածի հետ, որը պատրաստվում է իր երեխաներին ուղարկել դպրոց պանդեմիայի պայմաններում:

Տնտեսական զարգացման վիճակագրական թվերը, որոնք այս իշխանությունը ներկայացվում է հին ու բարի ավանդույթների համաձայն՝ միայն բարի լուրեր սկզբունքով, չեն տալիս իրենց արդյունքները, որովհետև հպարտ քաղաքացին վաղուց արդեն հավատում է միայն իր և իր ընտանիքի սոցիալական վիճակին, այլ ոչ թե լայվերով ներկայացվող գեղեցիկ թվերին: Իսկ Նիկոլ Փաշինյանը երկու տարի հետո էլ չհասկացավ, որ տնտեսության հիմքը միայն ՀԴՄ-ն չէ: Հիմա էլ, ըստ օդում կախված լուրերի, պարոն Փաշինյանը հրահանգել է ամբողջ ուժերն ու կարողությունները (այդ թվում պետության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունները) կենտրոնացնել գյուղատնտեսության վրա: Այն գյուղատնտեսության, որի նախարարության կարիքը վարչապետը չունի արդեն մեկուկես տարի: Դրա համար էլ գյուղատնտեսության թեմաներով մարզային շրջայցերի ժամանակ նրան ուղեկցում է Սուրեն Պապիկյանը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:

Վարչապետն այնքան է ոգևորվել ասֆալտապատման տեմպերով, որ պարոն Պապիկյանին տանում է իր հետ, երևի որ վարելահողերն ու այգիներն էլ ասֆալտապատել տա: Ու այս ամենը քիչ էր, այսօր էլ Վլադիմիր Վլադիմիրովիչը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը: Մի խոսքով իշխանության կրիտիկական օրերը սկսվել են: Բայց դա այդքան էլ պրոբլեմ չէր լինի, եթե գոնե ներդիր ունենային:

Գայանե Հովհաննիսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular