ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավիթ Խաժակյանը «Սանիթեք»-ին մոռացել է ու հիմա խոսում է մայրաքաղաքի տրասպորտի մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, որը երկար ժամանակ զբաղված էր «Սանիթեք ինթերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վատ աշխատանքի հետևանքով մայրաքաղաքում ստեղծված քաոսային իրավիճակը Երևանի քաղաքապետարանի՝ որպես վատ աշխատանք ներկայացնելով, տևական ժամանակ է դադարել է խոսել աղբահանության ներկա որակից:

Այժմ Խաժակյանի հետաքրքրությունների շրջանակում է հայտնվել մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրը: Այս թեմայով Դ. Խաժակյանն իր այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ պնդել է, որ 15 տարեկան գազելները, որը ներկայում սպասարկում են մայրաքաղաքի ուղևորներին, պետք է այս ամռան ընթացքում դուրս մնացած լինեին ցանցից և ուղևորափոխադրում իրականացնելու հնարավորություն չունենային, մինչդեռ այդպես չէ:

Խաժակյանի խոսքով՝ ներքին հրահանգ կա, որ հին ու մաշված գազելները չհանվեն երթուղիներից, մինչև տրանսպորտային ցանցը նոր ավտոբուսներով համարլրելու հարցը չլուծվի: Հարցի մասին պարզաբանում ստանալու համար 1or.am-ը պարզաբանում է ստացել Երևանի քաղաքպետարանից, որը կներկայացնենք ավելի ուշ:

Սարգիս Պետրոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular